Զինվորականները դժգոհում են. ահազանգ
«ՉԻ»-ն գրում է.
Երեկ լրատվամիջոցներում հայտնվեց բավականին ուշագրավ մի նամակ՝ ուղղված ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Նամակի հեղինակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Մարգարիտա Քարամյանն է, որը եղել է Արցախյան շարժման մասնակից, Արցախյան պատերազմի մասնակից։ Հենց այս կինն է գրել Պաշտպանության բանակի ստեղծման մասին առաջին հրամանը։ Եվ ահա նա բաց նամակով դիմել է Ղարաբաղի պաշտպանության նախարարին՝ հորդորելով.
«Դուք, որպես Պաշտպանության բանակի հրամանատար, պետք է անհապաղ վերականգնեք մեր բանակի կարգ ու կանոնը։ Աոաջին հերթին, պետք է դուրս բերել մեր զորամասերի տարածքից բոլոր՝ բանակի հետ կապ չունեցող, մարտական արվեստին անծանոթ, կասկածելի բնութագրերով ու վարքագծով մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ ոչ թե առաջնագծում են, այլ գնդի զորանոցում։ Նրանց պահվածքը արդեն իսկ դժգոհություններ է առաջացրել թե՛ զինվորականների, թե՛ հասարակ քաղաքացիների շարքում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
