Զինվորի մայրը անհանգստացած է մինուճարի առողջական վիճակով
Օրերս, Fnews.am-ի խմբագրություն էր դիմել 2018 թվականի հունվարի 24-ին զորակոչված զինվոր Գրիգոր Խաչատրյանի մայրը՝ Մարիամ Խաչատրյանը:
Նկատենք, որ Գրիգոր Խաչատրյանը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից է, ծառայում է Արցախի N զորամասում:
Զինվորի մայրը, ով ի դեպ միայնակ մայր է, անհանգստացած է իր մինուճար զինվոր որդու առողջական խնդիրների համար: Մոր խոսքերով.

-Հոկտեմբերի վերջերին որդուս՝ առողջական խնդիրների պատճառով տեղափոխել էին Մուրացանի հոսպիտալ, որտեղ պառկած բուժում է ստացել: Հետո նորից տեղափոխեցին Չոփռլու՝ զորամաս:
-Ի՞նչ առողջական խնդրով էին նրան տեղափոխել հոսպիտալ:
-Ի՞նչ առողջական խնդրով էին նրան տեղափոխել հոսպիտալ:
-Համ տաքություն է ունեցել, համ էլ թուլություն ուներ ահավոր: Գույնը սփրթնած էր, սիրտից բռնած. ուշագնացություն ուներ, պարզվեց, որ ճնշումն էր բարձրացել:
-Այսինքն ճնշմա՞ն խնդիր էր:
-Ճնշումն էր բարձրացել, սիրտն էր արագ աշխատել էրեխու: Երկու օր պահեցին հոսպիտալում , հետո ավտոն եկավ տարավ զորամաս:Դե ասեցին, որ ամեն ինչ նորմալ է, ու, որ ինքը ենթակա է ծառայության: Հա էլի թող ծառայի. բան չունեմ ասելու: Տղայա պետք ա ծառայի, բայց էդ վիճակով կարա՞ ծառայի: Գրիգորս իմ մինուճարն է, ես էլ միայնակ մայր եմ: Էդ մի երեխեն ա իմը, ուրիշ ոչ մի բան չունեմ:
-Բոլոր դեպքերում, նշեցիք, որ բժիշկներն ասել են, որ ամեն բան լավ է. հիմա ինչո՞ւմն է Ձեր անհագստությունը:
-Էսօր քանի օր է տղայիս էլի տարել են զորամասի բուժկետ, էլի թույլ ա տղաս:
Էս քանի ամիս է տղաս էդ վիճակում է. Ճնշումը արագ բարձրանում է, ուշագնաց է լինում: Ես բան չունեմ ասելու, ուղղակի ուզում եմ, որ էրեխես լավանա, թույլ չլինի:
-Տիկին Մարիամ, ասացիք, որ Գրիգորը այժմ բուժկետում է, հիմա , ո՞րն է Ձեր անհանգստության բուն պատճառը:
-Իմ խնդիրը մեկն է. ես ուղղակի Ձեր միջոցով խնդրում եմ իրավասու մարմիներին իմ էրեխուն նորից բերեն այստեղ՝ Երեւան, հետազոտման , տեսնեն ինչն է տղայիս անընդհատ թուլության պատճառը: Ես վախենում եմ իմ էրեխու համար: Ինքը գլխից շատ ա բողոքում, ասում ա. «Մամա գլուխս պտտվում է, աչքերս առաջ սպիտակ փառ է բռնում ու էլ չեմ կարողանում ինձ կառավարեմ»: Միակ խնդրանքս այն է, որ տղայիս բերեն հետազոտեն:
Ի դեպ, մենք զինվորի մոր անհանգստությունը փոխանցեցինք նաեւ Արցախի ՊԲ մամլո պատասխանատու Սենոր Հասրաթյանին, ով պատրաստակամություն հայտնեց զբաղվել խնդրով, պարզապես խնդրեց գրավոր դիմել ՊԲ-ին վերոհիշյալ հարցով: Վերջում հույս հայտնելով. Աստված տա, որ դա ընդամենը ծնողի անհանգստություն լինի:

Անի Ավագյան