«Զինվորին սպանելուց հետո զորամասը միայն մտածում է` ինչպե՞ս թաքցնել մահվան հետքերը». Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բոլորը սիրում են բանակը, սիրում են զինվորին, խոսում են զինվորի նկատմամբ վերաբերմունքի մասին, բայց ահա այսպիսի դեպքերը ցույց են տալիս իրական սերն ու վերաբերմունքը։ Զինվորին սպանելուց հետո զորամասը միայն մտածում է` ինչպե՞ս թաքցնել մահվան հետքերը, ապա սպանությունը բարեհաջող փոխանցվում է քննչական կոմիտե, որտեղ տիրապետում են կոծկելու արհեստին։ Զինվորի մահը մնում է միայն ընտանիքի վրա և ընտանիքի հետ։ Իսկ եթե հանկարծ ծնողը հանկարծ համարձակվի զինվորական պատասխանատուներին հարցնել ինչու սպանեցիք որդուս, նրան կպատասխանեն՝ դիմեք Քննչական կոմիտե, անգամ չեն ցավակցի։
