Զինվորների տեղափոխող Урал-ը Չարքանդ կամրջից ընկել է գետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, 26 զինվոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե որ հիվանդանոցն են տեղափոխվել զինվորները։
Վթարի մասին տեղեկացրել ենք ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, սակայն այնտեղից հայտնել են, որ իրենք նման տեղեկություններ չունեն։ Նմանատիպ տեղեկություններ չունեն նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
