Զինվորներին կարճատեւ արձակուրդ չեն տա՝ բանակում «խոզի գրիպի» տարածումը կանխելու համար
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ H1N1-ի՝ «խոզի գրիպի» շուրջ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, եւ բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգվել է այս օրերին զերծ մնալ զինվորներին կարճատեւ արձակուրդ տրամադրելուց՝ վարակը զորամասեր տեղափոխելուց խուսափելու համար։
«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Զորամասերից պլանային արձակուրդները չեն դադարել, սակայն ձմեռային եղանակներին միշտ էլ ՊՆ-ը հատուկ միջոցառումներ է իրականացնում տարբեր տեսակի հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ։ Այս պահին էլ զինված ուժերում որեւէ տեսակի վարակի ու անհանգստացնող հիվանդությունների ցուցանիշներ չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
