1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԶԻՆՎՈՐԸ ԲԱՆԱԿԻ ՍԻՐՏՆ Է

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը 2015 թվականի առաջին կիսամյակում խորհրդի մի խումբ անդամների հետ շրջայց է կատարել ԶՈւ զորամասերով, այցելել է մի քանի հոսպիտալներ, ծրագրեր է իրականացրել զորամիավորումներում եւ զորահավաքակայանում:

-Տիկին Մարգարիտա, ասում են` պաշտպանության նախարարը չի թողնում Ձեզ «Մարոզ» ասեն: Ասում են` Ձեզ հորդորել է, որ Դուք էլ հրաժարվեք այդ մականունից:

-Այդ մականունը ինձ կպցրել են սպաները 99-ի վերջերին: Այն տարիներին, երբ բանակում շատ թերություններ կային, երբ սպաները չէին հասկանում, որ բանակի սիրտը զինվորն է, ես սպաների համար անհաճո անձ էի, ինձնից սառչում էին, որովհետև բացահայտում էի անարդարությունները:

Հիմա ոնց որ զինվորն է ինձ «մեր ջան» ասում, այնպես էլ ես «մեր ջան» եմ սպաների համար: Զինվորին սիրող, զինվորի հանդեպ հոգատար սպան իմ տղան է, իմ Արսենն է:

Նախարարը ճիշտ է ասում. հիմա ես Մարոզ չեմ, ջերմություն եմ, սիրող, ցավող սիրտ եմ սպայի համար: Էս վերջին շրջայցի ժամանակ զրուցեցի մի քանի սպաների հետ, բողոքում էին զինվորներից, ասում էին` խստությունը մի քիչ թուլացնում ես, սկսում են չենթարկվել: Ասացի` բալայիդ ոտին մեռնեմ, ամեն մեկը մի տան ճրագ է, մի մոր որդի է, ներիր, զիջողը դու եղիր, բան չկա… ինքն իր սխալը կզգա:

-2015-ի առաջին կիսամյակում բանակի ունեցած ձեռքբերումները ՊՆ և ԶՈՒ վարչության պետերն ու սպաները հատիկ-հատիկ կնշեն, եկեք մենք այս զրույցի ընթացքում բացառապես խոսենք թերություններից. ի՞նչ բացթողումներ տեսաք Ձեր շրջայցի ժամանակ:

-Կան զորամասեր, որտեղ ուտելիքի պատրաստման տեխնոլոգիան չի պահպանվում, ու ճաշը համով չի ստացվում: Օրինակ` վերմիշելի փլավ անելիս կարելի է վերմիշելը խնամքով բովել, որ չկպչի: Դու կուտե՞ս իրար կպած վերմիշել, որ բերեն, գնդով դնեն ափսեիդ մեջ:

-Չէ՛, ես հատիկ-հատիկ եմ սիրում:

-Զինվորն էլ է հատիկ-հատիկ սիրում, բայց տեղ կա, լավ չեն բովում: Զինվորներն էս շոգին սուպ չեն ուտում, մեծ մասը չեն ուտում, հնարավոր չի՞, որ սուպը ամեն օր եփել-թափելու փոխարեն մի ուրիշ բան եփեն, տան զինվորին, որ համ զինվորը սոված չմնա, համ էլ ուտելիքը չթափեն:

-Առանց ջրիկ ճաշի ո՞նց կլինի:

-Մեկ է` չեն ուտում: Կամ ամեն օր յուրաքանչյուր զինվորի երկու գդալ թթվասեր տալու փոխարեն ավելի լավ չէ՞ մի քանի օրը մեկ անգամ տան, բայց ավելի շատ: Աման լվացողներից պահանջում են, որ ափսեները մաքրությունից ճռճռան, ասում են` ամառ է, մաքրությունը վարակներից խուսափելու առաջին պայմանն է, աման լվանալու հեղուկը փութերով պիտի լցնել, որ յուղոտ ամանը կարգին մաքրի: Բանակին պիտի ամենաորակյալ ապրանքը տալ, նախ` զինվորի հետ գործ ունենք, երկրորդ` անորակ ապրանք գնելով ավելի մեծ նյութական կորուստ ենք ունենում, պետք չէ էժանի հետևից ընկնել:

-Զորանոցների մաքրությունը Ձեր սրտո՞վ էր:

-Այո՛, հիմա բանակը տեղը տեղին մաքուր է, բայց չգիտես ինչու վերջին շրջանում հիգիենիկ պարագաներն են ուշացրել, օրինակ` ատամի մածուկը:

-Որոշել են գումար ավելացնել, որ զինվորն ինքը գնի իր ուզած հիգիենիկ պարագաները: Ասում են` բանակի տվածը չեն օգտագործում, տնից են ուզում: Օրինակ` մածուկը :

-Դու ի՞նչ ատամի մածուկ ես օգտագործում:

-Կոլգեյթ:

-Զինվորն էլ է ուզում կոլգեյթ օգտագործի, որ կոլգեյթ տանք, տնից չի ուզի: Տնից ներքնազգեստ էլ են ուզում, որովհետև բանակի տված ներքնազգեստները հեչ հարմար չեն, կարերը կոպիտ են:

-Դիրքերում ո՞նց էր` սնունդը, փոխհարաբերությունները, կենցաղային պայմանները:

-Դիրքերում սնունդը շատ լավ է: Տղաները գերադասում են սահման պահեն, քան զորամասում ծառայեն: Զինվորն այսօր պաշտպանված է սպայի կողմից, սպան զինվորի անվտանգության երաշխավորն է, սա մեծ ուրախությամբ եմ ասում:

Զորամասերին պետք է ավելի բազմազան դեղորայք տրվի:

-ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ասում է` բոլոր զորամասերը ապահովված են անհրաժեշտ դեղորայքով:

-Ճիշտ է ասել: Բայց որքանո՞վ է նպատակահարմար գլխացավի ժամանակ էլ ասպիրին տալ, ատամնացավի ժամանակ էլ:

Հոսպիտալները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, հոսպիտալացված հիվանդների համար կա բազմազան դեղորայք, բայց բուժկետերում բուժվող հիվանդներին նույնպես պետք է բազմազան դեղորայք տալ, որքան էլ նրանց հիվանդությունը թեթև է: Ի դեպ, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» կազմավորումից հետո բժիշկներն ավելի ձգվել են, ավելի հոգատար են զինվորի հանդեպ, համախմբումը հասարակական կազմակերպության մեջ նրանց գործունեությունն ավելի արդյունավետ է դարձրել:

-Զորակոչը ո՞նց անցավ:

-Շատ էին առողջական սահմանափակումներով զինակոչիկները:

-90-ականների սերունդն է:

-Դե, ասենք 90-ականների սերունդն է ու նստե՞նք: Եթե ապագա զինվորներին նախազորակոչային տարիքում, նույնիսկ` ավելի վաղ գոնե երեք տարին մեկ պոլիկլինիկաներում հետազոտեն ու հիվանդությունները բուժեն, այսօր դրանք չէին բարդանա: Այս հարցը մի օր պիտի՞ լուծվի, թե չէ:

-ՊՆ-ի խնդիրը չէ:

-Ինձ համար ինչ տարբերություն՝ ում խնդիրն է, բարձրացող սերնդի առողջությամբ հետաքրքրվող չկա: Թաքնված հիվանդությունները հետազոտությունների ժամանակ են բացահայտվում և սկզբնական փուլում կարող են հեշտ բուժվել, իսկ մնալով` բարդանում, դառնում են վտանգավոր:

Հիվանդ զինակոչիկներին տարկետում եք տալիս, ճամփում տուն: Ասենք` մեկ տարով: Ո՞վ պիտի մտահոգվի, ո՞վ պիտի իր վրա վերցնի զորակոչիկի բուժման պարտավորությունը: Մեկ տարով տարկետում է ստանում, մյուս զորակոչին առանց բուժվելու ներկայանում է:

-Իսկ վիճակահանությունն օրինակա՞ն է անցնում, արդա՞ր է:

-Արդար է, օրինական է: Կոռուպցիոն ռիսկերը նվազել են…բայց չեն վերացել: Մի բանից էլ եմ ուզում դժգոհել:

-Խնդրեմ…

-Պետք է փոխել զորահավաքակայանից զինակոչիկների բաշխման կարգը: Զինակոչիկները առավոտից իրիկուն կոտորվում են ամռան շոգին, էլ չեմ ասում, որ մոտի ուտելիքը փչանում է: Մոտեցա, ասացի` էրեխեք ջան, եթե տոպրակներում միս, կրեմով թխվածք կամ այլ փչացող ուտելիք ունեք, շպրտեք, արդեն փչացած կլինի, չուտեք` թունավորվեք: Մի լավ տղա կար, ասաց՝ ես չեմ շպրտի, մամայիս կարմրեցրած հավն է: Ես առաջարկում եմ սառնարան կառուցել զինակոչիկների ուտելիքը պահելու համար: Հետո կարելի է զինակոչիկներին խումբ-խումբ զորամասեր ուղարկել, ոչ թե սպասել մինչև ուշ երեկո ու բոլորին միանգամից ճանապարհել:

Բանակում խնդիրները լուծվում են ու կլուծվեն, միայն մարդկային կորուստներն են անդառնալի, տա Աստված ու նաեւ ամեն ինչ անենք, որ զոհեր չունենանք:

-Գիտեք, ինչ է ինձ ուրախացնում՝ մի ժամանակ դժգոհում էիք զորանոցների մաքրությունից, սպաների կոպտությունից զինվորների հանդեպ, հովանավորչությունից, սննդի պահպանման վիճակից, իսկ այսօր ասում եք` ներքնազգեստերի կարերը կոպիտ են, վերմիշելը լավ չի բովված… Իրոք, ձեռքբերումներ ունենք: Շնորհակալ եմ զրույցի համար:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

աղբյուր՝ hayzinvor.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan