ԶԼՄ-ների մասին օրենքը՝ ժամկետանց է, եւ այն պետք է փոփոխությունների ենթարկվի
Համացանցում վխտացող անհայտ ծագումնաբանությամբ կայք-էջերի, լրագրողի անվան տակ հանդես եկող ԳՐՉԱԿՆԵՐԻ ՙ դրանց կասկածելի գործունեության հետ կապված, խնդիրը, ըստ « Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանի, իսկապես կարեւոր հարց է, ուր միանշանական օրենսդրության կարգավուրումների խնդիր կա:

-ԶԼՄ-ների մասին օրենքը, որը շատ հին է, (կան մի շարք թերություններ), եւ այն կարգավորումների, ու փոփոխությունների կարիք: Կարճ ասած՝ ժամկետանց է: Եվ այս առումով անհրաժետ է ԶԼՄ-ների մասին օրենքը փոփոխության ենթարկվի, եւ մի շարք կարգավորումներ փոփոխվեն:
Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը, եւ դա հանրության մեդիապահանջարկն է. Արդյո՞ք հարության շրջանում ավելի պահանջված է պրոֆեսիոնալ լրագրողական նյութը, թե՞ ավելի շատ բամբասանքներ, օրինակ ով ում հետ է քնել, կամ դասական իմաստով ոչ այդքան լրատվական տեղեկությունները:
Եվ այս առումով ես կարծում եմ, որ սա շատ լուրջ խնդիր է. սա քննադատական զարգացման, միջնաժամկետ առումով մեդիագրագիտության խնդիր է: Պետք է հանրային պահանջարկ լինի. որակյալ լրատվական նյութերի, եւ այդ ժամանակ էլ ըստ էության այն մարդիկ, ովքեր որ պրոֆեսիոնալ չեն որպես լրագրող, այն մարդիկ ովքեր բարձր մասնագիտական հմտություններ չունեն, դաշտում չեն կարող գոյատեւել այլեւս:
