Զոհված զինվորի աշխատունակ ծևողներին կենսաթոշակ չի վճարվում
«Ժողովուրդ»-ը գրում է.
Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրը։ ՀՀ օրենսդրությամբ զոհված սպաների ընտանիքևերի համար կենսաթոշակի հստակ համակարգ է սահմանված։ Սակայն նույնը չի կարելի ասել նաև զոհված շարքային զինվորների ընտանիքևերի դեպքում։
ՀՀ աշխատաևքի և սոցիալակաև հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովությաև վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրել է զոհված շարքային զինվորների ընտանիքներին վճարվող կենսաթոշակների չափերը։ Պարզվում է՝ կենսաթոշակը վճարվում է միայն զոհված այն շարքային զինվորների ընտանիքներին, որոնք իրենց խնամքին ամուսին, երեխաներ կամ ծնողներ են ունեցել։ Այսինքն՝ զոհված զինվորի աշխատունակ ծևողներին կենսաթոշակ չի վճարվում։ Իսկ վճարվելու դեպքում էլ այդ գումարի չափը՝ ընտանիքի մեկ անդամի հաշվարկով կազմում է 24 հազար դրամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
