«Զոն նայողների» օպերացիա. նրանց տեղափոխել են ԱԱԾ «պադվալ»
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարությունը պայքար է սկսել քրեական ենթամշակույթի դեմ: Կալանավայրերում «զոն նայողի» ինստիտուտի վերացման խնդիր է դրված: Քրեակատարողական համակարգին մոտ աղբյուրը հայտնեց մեզ, որ վերջերս բոլոր կալանավայրերից «զոն նայողներին» հավաքել և տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
«Ուզում են տեսնել՝ գաղութները կարո՞ղ են նրանց ազդեցությունից զերծ պահել, թե՞ ոչ»,- բացատրում է մեր աղբյուրը: Այս օպերացիայի շրջանակներում քրեական աշխարհի մի քանի հեղինակություններ արդեն ԱԱԾ «պադվալում» են»:
Մանրամասները՝ թերթի համարում: