Զորամասը լքելու համար պատժի կրումից խուսափող Սերգեյին հայտնաբերել են Շոպրոնի փողոցում
Հուլիսի 27-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երեւանի Շոպրոնի փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 31-ամյա Սերգեյ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 25-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի /զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը/ 4-րդ մասի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար: