ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՈՐԵՒԷ ՀԱՐԵՒԱՆԻ ԴԵՄ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժություններն Իրանում, որոնք ընթանում են Արեւմտյան Ատրապատականի երկրամասում, ուղղված չեն Հարավային Կովկասի որեւէ հարեւանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին։ ISNA-ի փոխանցման համաձայն, նրանք, ովքեր հարկ է, որ ուղերձներ հասկանային այդ զորավարժությունների հետ կապված, արդեն հասկացել են։