Զորիի կարոտագիրը դեպի պատից կախված հրացանի կրակոց տանղ ամենակարճ ուղին է
Որոշել էի` չարձագանքել Զորի Բալայանի նամակին: Առանց այն էլ արձագանքողների պակաս չկա: Մասսովկաներն իմ ամպլուայում չեն: Եւ այնուհանդերձ, «ա լա Խաչատուր Աբովյան» գրված`ռուսի օրհնված ոտքի մասին Զորիի նամակի կոնտուրները հետեւյալք են: ա/Ադրբեջանական ընտրություններն ավարտվել են: Ըստ Ստանլիսլավսկու` պատից կախված ամեն հրացան մի օր կրակում է: Ադրբեջանի սպառազինությունը, նայած տարածաշրջանային զարգացումների, գլոբալ խաղացողներին «համար» կարող է ինչ-որ իքս պահի կրակել: Զորիի կարոտագրի մոտիվացիները հասականոլւ համար պետք է նաեւ քիչ հեռու, դեպ Մերձդնեստր նայել, որի առնչությամբ Ռուսաստանում կիսատոն հայտարարություններ են հնչում, որ Ռուսաստանը կճանաչի վերջինիս անկախությունը` Մոլդովան բուֆերի մեջ պահելու համար: Իմ ունեցած տեղելություններով, Խորվաթիայում, ուր մինչ սեպտեմբերի երեքը մեկնել էր Սերժ Սարգսյանը` Արթուր Բաղդասարյանի ու Արկադի Ղուկասյնի հետ` Արա Աբրհամյանի տուն, այնտեղ է եղել նաեւ ռուսական անչափ բարձր պատվիրակությւոն, որոշ տեղեկություններով անգամ` Պուտին աշխատակազմի ղեկավար Իվանովը, ուր ի շարս այլ հարցերի, ակնակներ են հնչել, որ ինչ-ինչ զարգացումների դեպքում, եթե Հայստանը Ռուսիո «օրհնված ոտքի» միսիան մինչեւ վերջ չըկալի, Ռուսաստանն առանց աչքը ճեպելու կճանաչի Ղարաբաղի անկախությունը` կմտցնի Մաքսային միություն: Հիմա Զորիի նամակը այդ կիստա մնացած սցենարի ուրույն ընթերցման մի տեսակն էր: Որն էլ եթե անկեղծ, ուղիղ գծով դեպ պատից կախված հրացանի կրակոց տանղ ամենակարճ ուղին կարող է դառնալ Ադրբեջանի համար: Ուրիշ էլ ի ՞նչ:
Կարմեն Դավթյանի ֆեսբուքյան էջից:
