ԶՈՐՔԸ ԹՈՂԵԼ Է ՈՒ ՓԱԽԵԼ ԴԻՐՔԻՑ․20 ՀՈԳԻ ԶՈՀՎԵԼ Է
Այսօր՝ ապրիլի 17-ին, մեկնարկել է «Ցորի զորամասի գործով» հերթական դատական նիստը։ ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:
Նա, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել:
Ըստ այս որոշման, Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ: 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը, հիշեցնենք, հենց Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։