Զովունիում վեճն ավարտել է ծեծկռտուքով. կասկածյալները ՊՆ զինծառայող եղբայրներ են
Shamshyan.com-ը գրում է. Ըստ տեղեկությունների՝ երեկ՝ հուլիսի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 22։00-ի սահմաններում Զովունի գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Գևորգ Պետրոսյանի, 26-ամյա Վարդան Պետրոսյանի, 52-ամյա Անտոն Մկրտչյանի և 28-ամյա Արամ Մկրտչյանի միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. և Գ. Պետրոսյանները հարազատ եղբայրներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։ Նաիրիի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։ Եղբայրները կասկածվում են Արամ և Անտոն Մկրտչյաններին ծեծի ենթարկելու մեջ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում