«Զվարթնոց» օդանավակայանը բնականոն հունով աշխատում է
«Զվարթնոց» օդանավակայանը բնական հունով աշխատում է, եղանակային պայմանները խոչընդոտ չեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը:
«Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններն ամբողջ գիշեր աշխատել են: Եղանակային պայմանները չեն խոչընդոտել չվերթերի իրականացմանը: Ոչ մի խնդիր չկա: Օդանավակայանն իր բնականոն հունով աշխատում է, որևէ թռիչք չեղյալ չի հայտարարվել»,-ասաց Գևորգ Աբրահամյանը:
