“Մենք շատ հարգալից ձևով լսում ենք մեր ընդդիմախոսների կարծիքը, բայց մենք վճռական ենք մեր տրամադրություններում...”
Դիլիջանում կայացած առաջին Բիզնես ինովացիոն ֆորումից հետո, որի բացումն իրականացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընթացքում նա զրուցել է նաև լրագրողների հետ: Լրագրողներին հետաքրքրել է այն, որ բազմաթիվ ՏՏ ոլորտի աշխատակիցներ դժգոհում են պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի վերաբերյալ օրենքից և նույնիսկ սպառնացել են արտագաղթել:
Ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ում սպառնալիքներ իրենք ամեն կառավարության նիստի օրը լսում են, և ուշադրությամբ հետևում են այդ սպառնալիքներին, տեսնում են որքանով է դա իրականության հետ առնչվում, ինչ տեսակարար կշիռ է կազմում, իրականում պրոբլեմները որոնք են, և իր խոսքով բնականաբար բոլոր այդ սպառնալիքներին արձագանքում են:
<<Մեր դիրքորոշումը մշակվել է տաս տարվա ընթացքում, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ, բազմաթիվ դեբատներ են եղել, քննարկումներ են եղել, աշխարհի լավագույն էքսպերտները եկել են Հայաստան, ուսումնասիրել են մեր մշակած ծրագիրը, տվել են եզրակացություններ, հանդես են եկել դասախոսություններով, այդ թվում համալսարաններում: Լսել ենք մեր ընդդիմախոսներին, նրանց կարծիքը հաշվի ենք առել, արդյունքում ընդունվել է մի հայեցակարգ, որը ԱԺ-ի կողմից հաստատվել է օրենքների ձևով: Մենք հասկանում ենք, որ չնայած այդ ամբողջ գործընթացին, որ անցել ենք այս տաս տարիների ընթացքում, կան մարդիկ, որոնք չեն ընդունում այս համակարգը: Մենք հարգում ենք այդ մարդկանց տեսակետը, բաց պարտավոր ենք առաջ գնալ օրենքների պահանջներին համապատասխան և ցանկացած դեմոկրատական հասարակությունում լինում են մարդիկ, որոն դեմ են այս կամ այն երևույթին: Մենք շատ հարգալից ձևով լսում ենք նրանց կարծիքը, բայց մենք վճռական ենք մեր տրամադրություններում՝ ռեֆորմները հասցնել տրամաբանական ավարտին>>,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նաև ասել է, որ սա առաջին ռեֆորմը չէ, որ դիմադրության է արժաանում, և հիշեցրել է ԱՊՊԱ-ի ներդրման մասին, որ այդ ժամանակ էլ դժգոհություններ կային:
<<Կառավարության մուտքի մոտ հավաքվում եւ ասում էին, պարոն վարչապետ չե՞ք պատրաստվում հրաժարվել ԱՊՊԱ-ից, չէ որ դուք այս աղքատ ժողովրդին ստիպում եք, որ իրենք լրացուցիչ գումար վճարեն , ընդամենը երկու եռամսյակ հետո մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գոհունակություն հայտնեց ԱՊՊԱ-ի ներդրման վերաբերյալ: Ցանկացած նորամուծություն, ցանկացած վարքագծի փոփոխություն հանդիպում է այդպիսի դիմադրությանը, բայց քաղաքական կամքը հենց այստեղ է պետք, երբ որ մենք վստահ ենք, որ հավելել է վարչապետը:
Լիլիթ Թադևոսյան