«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ վերջին ամիսների ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել հացի և հացամթերքի արտադրության մեջ օգտագործվող խմորիչ,, որը Հայաստանում լաբորատոր փորձաքննության չի ենթարկվել: Մինչդեռ, նրա հավաստմամբ, խմորիչներում կարող են լինել նույնիսկ մարդու համար մահացու սպիտակուցներ:
«Ընդհուպ մահացության պատճառ կարող են հանդիսանալ, որովհետև այնտեղ բաներ կան, որոնք օրգանիզմում երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ շատանում ու տարածվում են: Մանավանդ, երբ խոսքը ժամանակակից խմորիչների, դրանց նոր մոդելների մասին է: Բավական լուրջ տեղեկատվություն կա խմորիչների հետ կապված>- ասել է Բաբկեն Պիպոյանը:
Հիշյալ ՀԿ-ի ղեկավարի հավաստմամբ, այդ, ինչպես նաև հացի շուկայում իրենց կատարած ուսումնասիրությունների մասին առաջիկայում հանդես է գալու առավել հանգամանորեն: