1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ես բիզնեսներ ունեմ… Հրազդանի քաղաքապետը Փարիզում բնակարան ունենալու եւ իր շքեղ ավտոմեքենաների մասին

Շրջանառվող լուրերի համաձայն, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վերջերս բնակարան եւ գերշքեղ ավտոմեքենա է գնել Փարիզում: Ճշտելու համար, թե որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, Fnews.am-ը զրուցեց քաղաքապետի հետ.
-Պարոն Դանիելյան լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս Դուք Փարիզում բնակարան եւ մեքենա եք ձեռք բերել, արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը:
-Ես բամբասանքներին չեմ հավատում, տենց բաներ մի հարցրեք, դրանք բամբասանք են: Ես չեմ հավատում տենց բաներին… ուրի՞շ:
-Դուք չե՞ք հավատում նման բաներին, թե՞ իրոք Փարիզում տուն ու մեքենա չունեք:
-Ոչ: Այսինքն ես մի հատ մեքենա իրավունք չունե՞մ ունենալ: Մի հատ մեքենա ունեմ, էն էլ այստեղ: Լավ, հետո կզանգեք տեղս հարմար չի:
-Մի քանի ճշտում եւս, եւ կավարտենք հարցազրույցը… Իսկ առհասարակ արտերկրում շքեղ առանձնատուն ունե՞ք, թե ոչ:
-Արտասահմանում տուն չունեմ: Դուք չհասկացա՞ք, որ տեղս հարմար չէ:
-Իսկ ինչո՞ւ եք բորբոքվում:
-Որովհետեւ դու հարցերի շարան ես տալիս: Ասեցիր մեկ հարց, վեց հատ հարց ես տալիս:
-Դե լավ երկու հարց էլ Ձեր քաղաքի հետ կապված… Հրազդանի կենտրոնական հրապարակը ի՞նչ վիճակում է գտնվում. շինարարական աշխատանքներն ավարտվե՞լ են, թե դեռ ընթացքի մեջ են:
-Այս տարի արդեն վերջացնում ենք:
-Իսկ ինչու՞ այդքան ձգձգվեցին այդ աշխատանքները:
-Դե գումարների հետ ա կապված:
-Այսինքն հրապարակի կառուցման համար բավարար գումարներ չե՞ն տրամադրվում:
-Դա բյուջեի հաշվին ա կատարվում, տեղական բյուջեի, որի հետ կապված մենք առաջնային գործեր ունենք՝ մանկապարտեզ, երաժշտական դպրոցներ: Ծախսերը դրանց վրա ենք անում, հետո, երբ կավելանան` հրապարակի վրա կծախսենք:
-Ասում են նաեւ, որ քաղաքի գրադարանները բավական անմխիթար վիճակում են գտնվում:
-Մեր քաղաքը միակն է, որն ունի յոթ հատ գրադարան,իսկ դրա պահպանման համար մեծ ծախսեր են պետք ու մենք պահպանում ենք:
-Իսկ տարեկան կտրվածքով, քաղաքապետարանի բյուջեն որքա՞ն է կազմում:
-980 մլն դրամ՝ ֆոնդային եւ վարչական բյուջեն իրար հետ միասին: Դրա 60% աշխատավարձին է գնում: Մնացած տոկոսը գնում է տնտեսական ծախսերի վրա. էներգիայի, մանկապարտեզների պահպանման: Բայց դուք ոնց որ վերջացրեցիք հա՞ ձեր հարցերը:
-Ոչ, հարցերս չավարտվեցին: Կասեք, թե ի՞նչ միջոցներով եք արտասահմանյան մեքենա վարում: Ի դեպ ասում են շքեղ մեքենաների լայն տեսականի ունեք…
-Ես բիզնեսներ ունեմ…հերիք ա բան անես, հարցեր տաս…(ու անջատեց հեռախոսը):

Ի դեպ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով քաղաքական դաշտում առավել մեծ հավակնություններ ու ամբիցիաներ ուներ, ընդհուպ Կոտայքի մարզպետի աթոռը զբաղեցնելու, ( ի միջի այլոց գործարար Բարսեղ Բեգլարյանի`ֆլեշ Բարսեղի «թեւի» տակ հանգրվանելով ), այդպես էլ իր մուրազին չհասավ:
Դրանից հետո, քաղաքապետ Դանիելյանը դարձյալ երազանքների գիրկն ընկնելով փորձեց տիրանալ Կոտայքի մարզի Կաքավաձոր համայնքում գտնվող հանքին, ինչն էլ դարձյալ մեծ հաջողությամբ չպսակվեց, ու մնում էր այսքանից հետո բարգավաճած քաղաքապետը մտածեր քաղաքի հրապարակը կառուցելու, քաղաքի գրադարանները պահպանելու ու իր քաղաքը շենացնելու մասին:
Այստեղից մնում է հետեւություն անել, որ նա որոշել է քաղաքն ամբողջությումբ անտարբերության մատնել, երազելով Փարիզն ու ֆրանսիական հաճույքները:
Փաստորեն Կոտայքի մարզի գերքաշային ֆեոդալը ով մշտապես փորձում է ամենակարող ու «կրուտոյ» երեւալ , երբ իր քիմքին ոչ հարիր հարցեր է լսում, ձեռքը գցում է հանրագիտարաններին եւ սկսում բարոյախրատական դասեր կարդալ: Վարժապետական հակումներ ունեցող սույն իշխանիկին հարկ է հիշեցել, որ ինքը ընտրովի մարմին է, եւ որ նրան «ընտրել» է ժողովուրդը, եւ որ նա պարտավոր է բացառապես ներկայացնելու իր ընտրողների շահերը, այդ թվում պատասխանելով նաեւ ԶԼՄ-ներին հետաքրքրող հարցերին: Ինչպես նաեւ պարտավոր է լսելու իր բնակչին հուզող խնդիրների ու պրոբլեմների մասին, քանի որ այդ ժողովրդի <մեջքով> է, որ տարիներ շարունակ քաղաքապետը բազմել է իր գահին ու ձայնը տաք-տաք տեղից է հանում: Մինչդեռ ընտրությունից ընտրություն նույն քաղաքապետը <կակ  միլինկի> պրիզնատ  է գալիս այդ նույն ընտրողին ու ձեռք ու ոտք ընկնելով մի բուռ ձայն է խնդրում քաղաքի ղեկավար <պոստում` կարաուլ> կանգնելու համար:

Այնպես որ մերօրյա պարոնին խորհուրդ ենք տալիս, որ իր դասերն առաջինն անցկացնի իր մտերիմ շրջապատի հետ՝ խոսքը վերաբերում է լրջագույն դասերին, այլ ոչ թե նեղ կոլեկտիվային ուտուշ-խմուշների, խնջույքների ու խրախճանքների ժամանակ, ի ցույց դնի իր կարողություններն ու «շնորհները» :Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքապետն արտերկրում ունի առանձնատներ, թե՝ ոչ, ապա այդ չինովնիկը ճիշտ կանի իր մերձավոր շրջապատում գլուխ չգովա չեղած բաների մասին:
Չնայած որ իր իսկ ղեկավարած Հրազդան քաղաքում շատերն են խոսում այն մասին, որ քաղաքապետ Դանիելյանը օրը մեջ մի շքեղ արտասահմանյան մակնիշի մեքենայով է ժամանում քաղաքապետարան, քանի որ քաղաքապետը սկսել է իր մքենաների ոճն ու գույնը համադրել իր հագ ու կապի հետ. Էստեղ են ասել. Քաղաքապետ ունենք, աշխարհը չունի...

 

Սոսե Չանդոյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan