Լեդի Հակոբի որդին քաղաքական դաշտ է ուզում մտնել Կճոյանի հովանավորությամբ՝ վերջինիս «Բենթլին» վարելով
shamshyan.com-ը գրում է.Վերջին շրջանում հայ օլիգարխներին գալիս են փոխարինելու նրանց զավակները` երիտօլիգարխները: Զավեշտալին այն է, որ վերջիններս տալիս անցնում են իրենց հայրիկներին և նոր կատեգորիա են առաջացնում հայաստանյան իրականության մեջ: Դրանցից մեկն էլ ԱԺ նախկին պատգամավոր, միամտաբար ընդդիմության դաշտ անցած, իսկ հետո ընդհատակ տեղափոխված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի որդին` նորաթուխ օլիգարխիկ Խաչիկ Հակոբյանն է: Հիշեցնենք, որ օլիգարխիայի մեջ երիտասարդը սկսել է քայլեր կատարել մանր-մունր բարեգործություններ կատարելով, հիմնականում համերգներ հովանավորելով, կամ էլ հայկականի փոխարեն` ռուսական եկեղեցիների կառուցմանն աջակցելով: Shamshyan.com-ը անդրադարձել էր այն փաստին, որ Լեդի Հակոբը ամեն ինչ անում է, որ քաղաքական դաշտում իր տեղը գոնե մի ոտքով պահի և այդ պատճառով իր որդուն է առաջ մղում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: