Գեներալ Մանվելը ԲՀԿ-ական Ծաղիկ Ռուբոյի «Երդվյալ ազատամարտիկների միությանը» հայտնի անեկդոտով արձագանքեց.video
«Ես դրա հետ ոչ կապ ունեմ, ոչ էլ: Իմ համար երկիր պետություն կա: Իսկ թե ով ինչ ա անում, ինձ չի հետաքրքրում»,- այսօր ՊՆ-ում ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի գաղափարը՝ ստեղծելու «Երդվյալ ազատամարտիկների միություն», արձագանքեց գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Տենց կառույց գիտեք՝ քանի հատ կա: Ինձ պետք ա, որ ես իմ երկրին, իմ պետությանը ծառայեմ, իմ երիտասարդներին, իմ երեխաներին»,- հավելեց Գրիգորյանը:
Նա չի կարծում, որ նման կառույցները կարող են պառակտել ազատամարտիկներին, և դա չի նշանակում, որ նմանատիպ կառույցներին անդամագրվողները ԵԿՄ-ից դժգոհ հեռացած ազատամարտիկներն են:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: