1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նախագահն արժանապատվություն ցուցաբերեց և ավարտեց արձանագրությունների պատմությունը՝ շրխկացնելով դուռը. Մերուժան Տեր-Գուլանյան

Tert.am-ը գրում է.ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ձեռնարկված «ֆուտբոլային դիվանագիտությունից» մինչև հայ-թուրքական արձանագրությունների՝ խորհրդարանից հետ կանչելու մտադրությունը գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ավելի քան տեղին է համարում։ «Վերջին հաշվով՝ ինչքա՞ն կարելի էր սպասել. Նախագահի այդ քայլը համարում եմ շատ արժանապատիվ և շատ ճիշտ, ով դուռը շրխկացրեց և շրխկացրեց բավականին չոր՝ հայտարարելով, թե «գրողի ծոցը, թե չվավերացնեք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։ Իսկ թե ինչը պետք է լինի համայն հայության ուժը, ըստ նրա՝ ներքին միասնությունն է Հայաստանի ներսում. ընդդիմադիր, չընդդիմադիր, բոլոր տեսակի կուսակցություններ, շարժումներ, կազմակերպություններ մեկ գաղափարի շուրջ պետք է համախմբվեն։

-Պարո՛ն Տեր-Գուլանյան, Ձեր հոդվածում նշել եք, որ հայ-թուրքական արձանագրությունների համար դուռը շրխկացնելու ժամանակն է, ինչը և արվեց ՀՀ Նախագահի կողմից։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ունեինք դուռը շրխկացնելուց առաջ և ի՞նչ պետք է սպասել հաջորդիվ։

-Ֆուտբոլային դիվանագիտությամբ մեր երկրի նախագահը մեծ քաջություն ցուցաբերեց։ Նա նախ ողջ հայության հետ քննարկեց հարցը, և բոլոր տեղերը չէին, որ ուրախ էին այդ արձանագրությունների առիթով, բայց կարծում եմ՝ այն ինչ արեց մեր Նախագահը՝ ձեռք մեկնել Թուրքիային այս ամեն ինչից հետո առանց նախապայմանի, դա իսկապես քաջություն էր։ Դա քաջություն էր նաև այն առումով, որ Նախագահը տեղյակ էր, որ միանշանակ չի ընդունվում սփյուռքում նման հարցը, բայց ինքը գնաց այդ քայլին՝ հանուն մեկ այլ կարևոր խնդրի։ Բայց այս տարիների ընթացքում հարցը մնաց գզրոցներում. վերջին հաշվով ինչքա՞ն կարելի էր սպասել։ Եվ Նախագահի այդ քայլը ես համարում եմ շատ արժանապատիվ և շատ ճիշտ քայլ, ով դուռը շրխկացրեց և շրխկացրեց բավականին չոր՝ անելով այդ արտահայտությունը, որ «գրողի ծոցը, թե չվավերացնեք»։ Ես ուղղակի ներքին հպարտություն ունեմ, որ մեր Նախագահն այդպիսի արժանապատվություն ցուցաբերեց և ավարտեց այդ պատմությունը՝ շրխկացնելով դուռը և այդ դռան տակ մնաց թուրքերի և մեր հարևան չկայացած թուրքերի մատները։

-Իսկ երբ որ դուռը շրխկացնում ես, պետք է նկատի ունենաս, որ այլ ճանապարհներ էլ կան այն խնդիրները լուծելու համար, հանուն որոնց այդ դուռը բացվել էր։ Ըստ ձեզ՝ որո՞նք կլինեն այդ քայլերը՝ նման խնդիրները լուծելու համար։

-Վստահ եմ, որ այլ ճանապարհ և ոչ միայն ճանապարհ, այլ ճանապարհներ կան։ Վստահ եմ, որ Նախագահը գիտեր այդ ճանապարհի կամ ճանապարհների մասին։ Ինքս չգիտեմ, բայց վստահ եմ, որ Նախագահը եթե այդ քայլին գնում է, ինքն ուրեմն գիտի։ Հետո գիտեք չէ՞՝ մեր Նախագահը հրաշալի շախմատիստ է նաև, ուրեմն ինքը գիտի, ինչ է անում։

-Պարո՛ն Տեր-Գուլանյան, մշտապես շեշտում ենք, որ փոքր երկիր ենք, հիմա մեր ուժը դուք ո՞րն եք համարում, որը ի հակակշիռ կարող ենք ցուցաբերել Թուրքիային և հարևան Ադրբեջանին։

-Նախ՝ առաջինը մեր ներքին միասնությունը պետք է լինի, Հայաստանի ներսում՝ ընդդիմադիր, չընդդիմադիր, բոլոր տեսակի կուսակցություններ, շարժումներ, կազմակերպություններ մեկ գաղափարի շուրջ պետք է համախմբվեն, որը բարձր է մեզանից յուրաքանչյուրիցս։ Հասկանալի բան է, որ ամեն մի կուսակցությունն իր խնդիրն ու շահն ունի, իշխանություն է ուզում դառնալ, բայց հարցեր կան, որն այդ ամենից շատ բարձր է, դա հայրենիքի շահն է։ Երկրորդը՝ Սփյուռքի վերջին համաժողովում, Նախագահը խոսեց կարևոր մի հարցի մասին, ի դեպ, որի մասին ես տարիներով երազել եմ, ժամանակին նույնիսկ գրել եմ, որ պետք է ստեղծվի համահայկական խորհրդարան։ Նախագահն ասաց՝ համահայկական խորհուրդ, այդ համահայկական խորհուրդը ամբողջ ազգն իսկապես միավորելու է, մի ամբողջ հայ ժողովրդին , որը 15 մլն է աշխարհում։ Այնպես որ, մենք փոքր ազգ չենք, մենք որպես ազգ՝ մեծ ազգ ենք, ոչ էլ փոքրաթիվ ենք՝ 15 մլն.–ն էլ փոքր չէ, բայց երբ որ 15 մլն-ը միավորվում է և մասնակից է դառնում Հայաստանի ամենակարևոր խնդիրների լուծմանը՝ արդեն ակամայից նրանք էլ զգում են իրենց որպես ՀՀ քաղաքացի, արդեն դառնում են հայրենիքի զավակ, որովհետև հայրենիքն իրենց ձայնը լսում է, որովհետև ամեն համայնք ներկայացնելու է իր թեկնածուն։ Կարծես թե պատգամավորական ընտրություն է տեղի ունենալու և թե ում կընտրեն, ինչպես կանեն, դա իրենց խնդիրն է, բայց ով գալիս է, պետք է ներկայացնի իր համայնքի խնդիրները, այսինքն՝ համայնքի խոսքն է բերում և այստեղի խոսքը տանելու է համայնքին, սա շատ կարևոր է, այսինքն` ազգը միավորելու մեծագույն քայլ է։ Ինչ-որ ասվեց, որ պետք է ստեղծվի համահայկական խորհուրդ: Հիմա անունը կդնենք խորհրդարան, կդնենք պառլամենտ, թե ինչ խորհուրդ, կարևոր չէ: Բայց համահայկական խորհուրդը մեծագույն քայլ է, այսինքն՝ հայկական ամենակարևոր խնդիրներում ամբողջ հայ ժողովուրդն է մասնակցելու, աշխարհի որ ծայրում ուզում է լինի:

-Պարոն Տեր-Գուլանյան, մեծ ջանքեր ենք վատնում Ցեղասպանության ճանաչման գործընթացի ուղղությամբ, սկսվել են 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը։ Ի՞նչ կտա ճանաչումը և արդյո՞ք ավելի ճիշտ չէ ջանքերը ներդնել ներքին խնդիրների լուծմանը։

- Եթե նույնիսկ հայ ազգը դա չանի, աշխարհը մեզ կասի՝ ամո՛թ քեզ, մեր ժողովրդին կասի: Այդ Ցեղասպանությունը սոսկ ցեղասպանություն չէ, մի ամբողջ ազգ են ոչնչացրել, մի ամբողջ ազգի ինչքը, ունեցվածքը խլել են, հայրենազրկել են: Սարսափելի բաներ են դրանք, և եթե մենք այս հարցը չտանենք առաջ, չդարձնենք համաշխարհային խնդիր, ուրեմն մեղավորը մենք կլինենք: Ոչ ոքի չենք մեղադրի, ոչ էլ թուրքերին կմեղադրենք, միայն մենք կլինենք մեղավորը: Ես գտնում եմ, որ ճիշտ է արվում, ինչ արվում է: Ողջ խնդիրն այն է, որ այդ միջոցառումները կարելի է ճկուն ձևով անել: Ես սկզբունքորեն դեմ եմ ողբ ու լացի դիմելուն և նման բաներին: Արամ Կաթողիկոսը ճիշտ ասաց՝ դա անչափ զգացական վիճակ է, բայց մենք ուրիշ խնդիր ունենք հիմա, մենք ուրիշ խնդիր պետք է դնենք: Խորհրդային շրջանում մեր բանաստեղծները գրում էին, որ մեզ սպանեցին, կոտորեցին և այլն, լաց ու ողբի մեջ էին պահում ժողովրդին: Հիմա լաց ու ողբի խնդիր չէ, մենք մեր իրավունքի, մեր երկրի տերը պետք է դառնանք: Մեր ցավի տերը լինելով հանդերձ՝ պետք է այդ ցավը մեղմենք այսօր յուրաքանչյուր ծնված հայի հետ, աշխարհի որ ծայրում էլ լինի, եթե նա իրեն հայ է զգում, քիչ թե շատ հայոց պատմությունը գիտի կամ ծանոթ է:

Յուրաքանչյուր ծնված երեխայի հետ ծնվում է մի անթաղ շիրիմ: Յուրաքանչյուր ծնվող թուրք երեխայի ճակատին արյան խարան կա այսօր: Հիմա մինչև Թուրքիան չընդունի Հայոց ցեղասպանությունը, այդ մեր շիրիմը չի թաղվելու. շիրիմը պետք է թաղվի և այդ ժամանակ թուրք երեխայի ճակատից այդ խարանը կվերանա: Թուրք երեխան այսօր մեղք չունի իր պապերի գործածի մեջ:

Բայց թուրքերը միշտ էլ խաբեբա են եղել՝ մի բան ասում են, մի ուրիշ բան անում: Սա պատմության մեջ հայտնի է, բայց ես դեմ եմ, որ ազգը ազգին կոտորի, մենք չենք կարող դա անել, բայց հաղթել թուրքերին՝ պարտավոր ենք:

մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan