1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մասնագետները մսի գնանկում են կանխատեսում՝ անասնակերի պակասի հետևանքով սպասվելիք հարկադիր մորթի արդյունքում

Tert.am-ը գրում է.Գյուղատնտեսական տարին չորային էր, գյուղացիները չեն հասցրել բավարար չափով անասնակեր կուտակել և հարկադրաբար ստիպված կլինեն զանգավային մորթ իրականացնել, ինչն էլ, մասնագետների և ֆերմերների կանխատեսումներով, կհանգեցնի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մսի գնանկման:

 Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց՝ ասելով, որ այսօր հրատապ խնդիրներից հիմնականը մթերումն է:

«Իմ աշխատած տարիների ընթացքում, իսկ ես աշխատում եմ արդեն 16 տարի, բավականին խնդիրներ ենք լուծել, ծրագրեր ենք իրականացրել համայնքում, բայց մի շարք խնդիրներ դեռ լուծման կարիք ունեն: Այս պահին մենք ունենք բավականին անասնագլխաքանակ, այսօր ավելցուկ ավելի շատ ունենք»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները կլուծեն այդ խնդիրը, որպեսզի գյուղացիները կարողանան իրենց ապրանքն իրացնել նաև Հայաստանից դուրս:

Գյուղապետը բարձրաձայնեց նաև խնդիրը, որ սեզոնին անասունները մնում են յայլաներում՝ առանց փարախի: Մեկ փարախ ունեն, բայց դա 1500-2000 գլուխ խոշոր և 2000 գլուխ մանր եղջերավոր անասուններ ունեցող համայնքի համար դա շատ քիչ է: «Բնականաբար պետք են փարախներ, որպեսզի այսօր այդ արոտները լիովին օգտագործվեն, որովհետև դեռ հոկտեմբեր ամիսը չկա, բայց սարերում ջերմաստիճանը ցածր է, հնարավոր չէ արոտները լիովին օգտագործել»,-ասաց նա:

Իսկ մթերման խնդրի մասին գյուղապետն ավելացրեց, թե ակնկալում են, որ բոլոր մարզերում լինեն սպանդանոցներ: «Եթե դրանք լինեն, այդ խնդիրները ոչ միայն Ձորագյուղում, այլ նաև ամբողջ երկրում կլուծվի»,-ասաց նա:

Նույն մարզի Գեղարքունիք համայնքի ղեկավար Կարապետ Ասատրյանի կանխատեսմամբ՝ այս տարի հնարավոր է անասնագլխաքանակի հարկադիր մորթ կատարվի, որովհետև երաշտի պատճառով գյուղացիներն անասնակերի բավարար քանակ չկարողացան հավաքել: «Այս պահի դրությամբ անասնակերի պաշարները բավարար չեն ձմռան համար: Բոլոր դեպքերում հարկադիր մորթ կկատարվի»,-ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ գեղարքունիքցիները շարունակում են իրենց հիմնական եկամուտը ստանալ արտագնա աշխատանքի միջոցով: Գյուղում մնացողներն էլ անասնապահությամբ են զբաղվում, և եթե երաշտ տարի չլիներ, տարին կարելի էր համարել հաջող:

Մսի հնարավոր գնանկում կանխատեսեցին նաև ոլորտի մասնագետները: «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խոզի մսի մասով կանխատեսեց լուրջ գնանկում՝ պայմանավորված սպառման նվազմամբ: «Դեռևս նախորդ տարի, երբ կերի հետ կապված խնդիր կար և գյուղացին չէր կարողանում խոզ պահել, գրանցվեց մեծ քանակությամբ մորթ, և եղավ էական գնանկում: Դրանից հետո մի փոքր դեֆիցիտ առաջացավ, հիմա եկել է այն ժամանակը, երբ նորից թարմ մսի սպառման ծավալները սպառվում են, ինչ արդյունքում սպասվում է 400-500 դրամի գնանկում»,-ասաց նա:

Վերջինիս ներկայացմամբ՝ տավարի մսի մասով տեղական շուկան միշտ եղել է սպեցիֆիկ: Այսօր կա մեծ ծավալի ներկրված միս, դրա համար տավարի մսի գնաճ չի կարող լինել:

«Բնականաբար, անասնակերի հետ կապված, երբ կերի խնդիր է առաջանում, գյուղացին ստիպված մորթ է իրականացնում, և ստիպողաբար իրականացված մորթը բերում է գնանկման,-ասաց նա,–վատատեսական կանխատեսումներ չեմ ուզում անել, բայց այս պահին կանխատեսում եմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում խոզի միսն օր օրի կընկնի, իսկ տավարի մսի մասով հնարավոր կլինի ճշգրիտ գնահատել գնի տատանումները, երբ կենդանիները արոտներից տեղափոխվեն գոմեր»:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ևս հաստատեց, որ մսի էժանացման միտում կա: Վերջինս մտահոգություն հայտնեց ոչխարի մսի գնանկման շուրջ: «Այսօր էլ մենք ունենք ոչխարի մսի գնանկում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խոշոր եղջերավորների գլխաքանակի ավելացմանը, Բերբերյանը նկատեց, որ եթե աշնանը կաթի արտադրությունն ավելանա, արդեն կերևա գլխաքանակի ավելացումը. «Մի գյուղում կարող է ավելացած լինել գլխաքանակը, մեկ այլ գյուղում ոչ: Դեռ այսօր անցած տարվա համեմատ մոտ 150 դրամի չափով գինն ավել է»:

 

մանրամասները` սկզբնաղբյուրում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan