2014 թ-ի հունվար-օգոստոսին ՀՀ առևտրաշրջանառության ծավալներն աճել են նախորդ տարվա 8 ամսվա համեմատ
Նախորդ տարվա առաջին ութ ամսվա համեմատ այս տարի հունվար-օգոստոսին աճել են Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները: 2014 թ-ի առաջին ութ ամսում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 749 մլն 600 հազ. դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 111 մլն 906 հազ-ով:
Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ այս տարի աճել են ինչպես ներկրման՝ 3.8%, այնպես էլ՝ արտահանման` 1.1 %, ծավալները և կազմել համապատասխանաբար՝ 2 մլրդ 787 մլն 453 հազ. 962 մլն 355 հազ դոլար:
Ըստ ԱՎԾ-ի՝ նախորդ տարվա 8 ամսվա ընթացքում Հայաստանի արտահանման ծավալները պակասել են թե՛ դեպի ԱՊՀ երկրներ՝ 9.6%-ով, թե՛ Եվրոպական միության երկրներ՝ 5.4%-ով, փոխարենը 13.3%-ով աճել են դեպի այլ երկրներ՝ Իսրայել, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա և այլն:
Նշենք, որ Հայաստանից արտահանվող ապրանքների զգալի մասը հասնում է Ռուսաստան:
