Աղաղակող անճշտություններ՝ Աշտարակի պարարվեստի դպրոցի հաշվապահական փաստաթղթերում. ուսուցիչները՝ քավության նոխազ.
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի կարգադրությամբ քաղաքի պարարվեստի դպրոցում իրականացվել է աուդիտ, որի արդյունքում արձանագրվել է բարձիթողի վիճակ:
Ըստ թերթի՝ ստուգումներով հաշվապահական փաստաթղթերում հայտնաբերվել են աղաղակող անճշտություններ:
Սակայն, ինչպես թերթն է գրում, տնօրենին պատասխանատվության կանչելու փոխարեն, քավության նոխազ են դարձել ուսուցիչները, որոնք ստիպված աշխատանքից ազատման դիմում են գրել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի`16.10.2014թ. համարում:
