ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015–ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում. Ա. Սաղաթելյան
Tert.am-ը գրում է.Tert.am–ը սահմանադրական բարեփոխումները մասին զրուցել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի հետ, ով ասում է, որ սահմանադրական բարեփոխումների մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար–մարտ ամիսներին։
– Պարոն Սաղաթելյան Հայտնի է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովըհոկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի աշխատակազմ է ուղարկել Սահմա¬նադրական բարեփոխումների հայեցակարգը: Որո՞նք են լինելու գործընթացի հետագա քայլերը:
– Այո՛, ՀՀ Նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումից մինչ օրս կատարվել է մեծածավալ ու հիմնարար աշխատանք, ինչի համար Հանրապետության Նախագահն իր շնորհակալությունն է հայտնել հանձնաժողովին: Նախագահը բարձր է գնահատում նաև հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ հանձնաժողովի ձեռնարկած ջանքերը:
Մենք շնորհակալ ենք նաև բոլոր այն հասարակական-քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական կառույցներին ու մասնագետներին, որոնք ակտիվ և արդյունավետ մասնակցություն են ունեցել կարևորագույն այս գործընթացին:
Այսօր մենք ունենք նաև Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, ըստ որի՝ հայեցակարգը «հիմնված է Հայաստանի իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա», իսկ «բարեփոխումների նպատակները արժանի են լիակատար աջակցության, քանի որ դրանք ամբողջովին ուղղված են Եվրոպայի խորհրդի արժեքների իրացմանը»: Վենետիկի հանձնաժողովը փաստել է, որ հայեցակարգում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են իր ավանդական դիրքորոշումներին և հատուկ շեշտել, որ սահմանադրական հանձնաժողովի անդամերի հետ հանդիպումների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի զեկուցողների արտահայտած տեսակետները հաշվի են առնվել, իսկ հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բացթողնել:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
