Սերժ Սարգսյանը զգուշացրել է մինչև հոկտեմբերի 24-ը ձեռնպահ մնալ ընդդիմությանը «քլնգելուց». Հրապարակ
Մեզ հասած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը յուրայիններին զգուշացրել է մինչեւ հոկտեմբերի 24-ը ձեռնպահ մնալ ընդդիմությանը «քլնգելուց» եւ ընդհանրապես ակտիվ գործողություններից: Սահմանադրական փոփոխությունների մասին նախագահի կարծիքը հրապարակելու «փետրվար-մարտ» ժամկետի մասին երեկվա հայտարարությունը եւս այս կոնտեքստում է: Սա, ըստ էության, պատասխան է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից» հայտարարությանը: Մյուս կողմից, մենք տեղեկություն ունենք, որ որոշ «օդիոզ» ֆիգուրներ եւս սպասում են իրավիճակի հանդարտմանը՝ նրանց պաշտոններ են խոստացել: Խոսքը մասնավորապես Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, ով իր շրջապատին ասել է, որ շուտով իր աշխատանքի հարցը լուծվելու է:
