1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ. Ոչ մի աշխատանքիս տակ անունս չկա, ստորագրել չեմ սիրում, թող որ իմ նկարները մնան որպես անհայտ նկարչի կտավ

Fnews.am-ը պարբերաբար է  անդրադառնում հայաստանյան տարբեր կալանավայրերում իրենց պատիժը կրող անձանց պատմություններին: Այսօրվա մեր զրուցակիցը` 60-ամյա Կարենը (անունը փոխված է), Երեւանի քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` երկու կամ ավելի անձանց նկատմամբ) դատապարտվել էր ազատազրկման` 6 տարի ժամկետով: Պատիժը կրում է "Արթիկ" ՔԿՀ-ում: Չնայած արդեն մի քանի ամիս է մնացել, որ ազատության մեջ հայտնվի, բայց մինչ օրս չի ցանկանում խոսել այն միջադեպի մասին, որի պատճառով հայտնվել է անազատության մեջ: Կարենը ծնվել եւ մեծացել է Երեւանում, ինչպես ինքն է ասում. "Բանվոր դասակարգի ընտանիքում: Երկու երեխա ունեմ` աղջիկ եւ տղա, երկուսն էլ ամուսնացել են եւ բնակվում են արտերկրում: Աղջիկս` ԱՄՆ-ում, տղաս` Մոսկվայում: Ունեմ երկու թոռնիկ` աղջիկ եւ տղա, կինս մահացել է":

-Վերջին անգամ ե՞րբ եք տեսակցել Ձեր հարազատներին:

-Ես "Արթիկ" ՔԿՀ եմ տեղափոխվել "Սեւան" ՔԿՀ-ից. վերջին անգամ երեխաներիս տեսել եմ այնտեղ, դրանից հետո նրանք մեկնել են Հայաստանից: Հիմա երբեմն հեռախոսով ենք զրուցում, միմյանց որպիսությունը հարցնում:
-Մինչեւ դատապարտվելը պատկերացում ունեի՞ք ՔԿ հիմնարկի մասին:

-Որպես այդպիսին` չունեի, բայց լսածս խոսակցություններն էլ ամբողջովին տարբերվում էին իրականությունից. մինչեւ կաշվիդ վրա չզգաս, չես հասկանա: Ազատության մեջ պատկերացումներն այլ են, ավելի գունազարդված են, բաներ են պատմում, կարծես գեղարվեստական կինոնկար դիտես:

-Աստված մի արասցե, իհարկե, բայց հնարավո՞ր է նորից վերադառնաք ՔԿ հիմնարկ:

-Երբեք մի՛ ասա` երբեք, բայց բացառվում է: Վաթսուն տարեկան եմ, ինչքան սխալվեցի, բավ է, ժամանակն է հանգիստ վայելել կյանքիս մայրամուտը` հարազատներիս, երեխաներիս եւ իհարկե թոռնիկներիս հետ, փորձել վերականգնել այն, ինչ կորցրի ազատազրկման տարիների պատճառով, հնարավորինս պետք է լրացնել բացը:
-Ընդամենը մի քանի ամիս, եւ կրկին կլինեք ազատության մեջ, հետադարձ հայացք ձգելով Ձեր ազատազրկված տարիներին` ի՞նչ եք մտածում:

-Իհարկե զղջում եմ, իսկ ո՞վ չի զղջում: Կարեւոր չէ` դատապարտյալ ես, թե` ոչ, բոլորն էլ կյանքում գիտակցաբար, թե անգիտակցաբար այնպիսի քայլերի են դիմում, որոնց համար զղջում են: Երեւի ճակատագիր է, չգիտեմ: Օրինակ, հաշվիչ մեքենայի վրա արագ, առանց մտածելու անդադար ինչ-որ թվեր եք սեղմում եւ վերջում հավասարումը ինչ-որ թիվ է ստացվում, չէ՞. իմ կյանքի մի հատվածում էլ այդպես ինչ-որ թիվ ստացվեց` առանց հասկանալու եւ չգիտակցված ինչ-որ քայլեր անելու համար: Արարքիս համար ազատազրկվել եմ, իսկ ազատությունը ոչ մի բանով չի կարելի փոխարինել, եթե ոչինչ էլ արած չլինեմ, անազատության համար արժե զղջալ:

-Պատժաժամկետի լրանալուց հետո որոշե՞լ եք, թե որտեղ եք ապրելու, ինչո՞վ եք զբաղվելու:
- Ազատվելուս օրն ինձ որդիս է դիմավորելու, նա այդ օրը գալու է Հայաստան. երկրից չեմ մեկնի, առավել եւս` այս տարիքում. ի՞նչ եմ կորցրել օտար ափերում, չնայած որդիս այլ կարծիքի է: Տուն, արվեստանոց ունեմ, կզբաղվեմ նկարչությամբ, կտավներս կվաճառեմ եւ հանգիստ կապրեմ:

 

Ոչ մի աշխատանքիս տակ անունս չկա, ստորագրել չեմ սիրում, թող որ իմ նկարները մնան որպես անհայտ նկարչի կտավ

 

-Խցակիցներիդ հետ ինչպիսի՞ն են հարաբերություններդ, եւ ընդհանրապես` հե՞շտ է բանտախցում հարմարվել միմյանց, չէ՞ որ տարբեր բնավորության տեր մարդիկ եք:

-Մեկ կամ երկու շաբաթ չէ կամ ամիս. տարիներով ենք իրար հետ ապրում, ուզես թե չուզես, պետք է հարմարվես: Ինչ-որ հարցում դու ես զիջում, ինչ-որ հարցերում` քեզ. ապրում ենք մի ընտանիքի նման: Կան դատապարտյալներ, ովքեր հարազատ եղբայր են դառնում, բայց կա նաեւ մեդալի հակառակ կողմը. ուղղակի պարտադրված ես ամեն օր տեսնել ինչ-որ մեկին, բարեւել եւ վերջ:
- Երեկոյան, երբ վերադառնում եք բանտախուց, ինչո՞վ եք զբաղվում:

-Զբաղվում եմ նկարչությամբ: Աշխատանքի ժամանակ վերանում եմ իրականությունից, մտքով հեռու եմ գնում եւ ամենակարեւորը, ինչպես նշեցի, ժամանակն է շուտ անցնում: Ամեն կտավի հետ էլ ավելի եմ կատարելագործվում: Ոչ մի աշխատանքիս տակ անունս չկա, ստորագրել չեմ սիրում, թող որ իմ նկարները մնան որպես անհայտ նկարչի կտավ (ծիծաղում է-Ի.Ա.), մակագրել չեմ սիրում: Ունեմ վրձնահարվածներ, թաքնված գծեր, որոնք միայն ես եմ հասկանում: Նույնիսկ ինչ-որ նկար արտանկարելուց կրկին օտագործում եմ, որ հետագայում որտեղ էլ տեսնեմ իմ գործերը, ճանաչեմ:


Զրույցը` Նոնա  Ադամյանի 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan