Տեսագրիչի կոշտ սկավառակն անսարք է եղել, և դրանցում պահպանված տեսագրություններ չեն հայտնաբերվել. «168 ԺԱՄ»
«168 ԺԱՄ»-ն օրեր առաջ ՀՀ Քննչական կոմիտեին հարցում է հղել՝ կապված մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի հետ: Լրատվամիջոցը մասնավորապես ցանկացել է ճշտել, թե պահպանված տեսագրություններ չե՞ն հայտնաբերվել:
Ի պատասխան թերթի հարցմանը՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ գործով նախաքննության ընթացքում նույն օրը դեպքի վայրի զննությամբ Երևանի Վարդանանց 18/2 շենքի հատվածում հայտնաբերվել են տեսանկարահանման համար նախատեսված սարքեր, որոնք առգրավվել են և նշանակվել է համակարգչատեխնիկական և հետքաբանական փորձաքննություն:
Կատարված փորձաքննությամբ պարզվել է, որ թվային տեսագրիչում առկա կոշտ սկավառակը գտնվել է անսարք վիճակում և դրանցում պահպանված տեսագրություններ չեն հայտնաբերվել:
Այնուհետև լրատվամիջոցը նշում է, որ գործի նախաքննությունն ավարտվել է, սակայն մեղադրական եզրակացությունը դեռևս հաստատված չէ:
Այս մասին հայտնել է գործով մեղադրյալներից Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Վերջինս նաև հայտնել է, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո իրենք միջնորդություններ չեն ներկայացրել, քանի որ տակտիկապես այդպես են որոշել: Պաշտպանը նույն կարծիքն է հայտնել, ինչ նախկինում, որ Ներսես Մելքոնյանի արարքում չկա այն մեղադրանքը, ինչը նրան առաջադրված է:
Թերթը միաժամանակ հիշեցնում է, որ Ն.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն:
Վ.Էլբակյանն ավելի վաղ հայտնել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի՝ Վալերիկ Հովհաննիսյանին և Գոռ Առաքելյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի չորս հոդվածներով՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, և
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» օրաթերթի`21.10.2014թ. համարում:
