35-40 հայ երիտասարդներ Մինվոդիի քաղաքային հիվանդանոցում ծեծելով սպանել են 31-ամյա մի տղամարդու. «Չորրորդ Իշխանություն»
Արդեն մի քանի շաբաթ է լարված իրավիճակ է Ստավրոպոլի երկրամասում: Այս մասին է գրում «Չորրորդ Իշխանություն»-ը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 20-ին 35-40 հայ երիտասարդներ ներխուժել էին Մինվոդիի քաղաքային հիվանդանոց, դաժան ծեծի ենթարկել վիրավոր 31-ամյա Անատոլի Լարիոնովին, Ռուսլան Աբդուլժալիլովին և բուժքույր Նինա Ստանկային:
Ստացած վնասվածքներից Լարիոնովը մահացել էր:
Ինչպես լրատվամիջոցն է հայտնում, 33 կասկածյալներից 26-ը կալանավորված է, 7-ը՝ հետախուզման մեջ:
Դեպքից անմիջապես հետո համացանցում հայտվել էին հիվանդանոց ներխուժելու և Լարիոնովին սպանելու վերաբերյալ տեսանյութեր, որով էլ պայմանավորված՝ երկրամասում այժմ հակահայկական տրամադրություններ են:
Եվ բնական է, որ այդ սահմռկեցուցիչ կադրերը տեսնող ցանկացած մարդու մեջ պետք է զայրույթ առաջանա:
Միաժամանակ լրատվամիջոցը մեկնաբանում է, որ այս դեպքը քաղաքական դրդապատճառներով անընդհատ «տաք» են պահում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի` 22.10.2014թ. համարում:
