Մրցավարին դաժան ծեծի ենթարկելուց հետո խորվաթ բռնցքամարտիկին արգելվել է բռնցքամարտով զբաղվել (Տեսանյութ)
Դեռահաս բռնցքամարտիկին արգելվել է բռնցքամարտով զբաղվել այն բանից հետո, երբ նա դաժան ծեծի է ենթարկել մրցավարին:
Լեհ մարզիչ Մաջեջա Ձիուրգոտան հոսպիտալացվել է Զագրեբում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո:
18-ամյա խորվաթ բռնցքամարտիկն սկզբում հանդարտ վերադարձել է իր անկյունը, երբ մրցավարը նրա լիտվացի հակառակորդին հաղթող է ճանաչել:
Սակայն մի քանի վայրկյան հետո Վիդո Լոնկարը, հարվածելով մրցավարի գլխին, գետնին է տապալել նրան, որից հետո ևս մի քանի անգամ հարվածել է նրան:
Լոնկարին ռինգից դուրս են բերել, և ըստ նրա ֆեդերացիայի՝ նա ձերբակալվել է:
Մրցավարը գտնվում է հիվանդանոցում:
Խորվաթիայի բռնցքամարտիկների ֆեդերացիան ներողություն է խնդրել «դաժան» հարձակման համար և հայտնել է, որ Լոնկարն այլևս չի կռվի: