1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ազատեկի ոսկու հանքավայրում հայտնի չէ, թե ինչ աշխատանքներ են կատարվում և ինչ թույլտվության հիման վրա

Tert.am-ը գրում է. Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղ հանքավայրում ավելի քան 20 օր է` սկսվել են որոշակի աշխատանքներ: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Ազատեկ համայնքի ղեկավարը՝ հանքավայրում «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից կատարվում են գունավոր մետաղների՝ հիմնականում ոսկու որոնողական աշխատանքներ, ինչի առիթով համայնքը պայմանագիր է կնքել ընկերության հետ՝ համայնքի սեփականություն հանդիսացող հողը ուսումնասիրության համար ընկերությանը տրամադրելու մասին:

«Նախկինում այստեղ աշխատանքներ չեն իրականացվել, ներկայումս ընդամենը ծակում են հողը ու իջնում են ներքևի շերտեր՝ մետաղներ փնտրելու»,-ասաց նա:

Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության՝ ընկերությունը ստացել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք, սակայն վերջինիս անունը առկա չէ «Տեղեկատվություն 01. 07. 2014 թ. դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին»՝ նախարարության կողմից տեղադրված ցուցակում:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից փորձեցինք տեղեկանալ՝ նախարարությունում տեղյա՞կ են, թե հանքավայրում ի՞նչ աշխատանքներ են ընթանում և մասնավորապես ի՞նչ հանքանյութ են փնտրում, սակայն այստեղ մեզ հորդորեցին հարցով դիմել գրավոր և խոստացան պատասխանել սեղմ ժամկետում:

Tert.am-ի հետ զրույցում բնապահպան Ինգա Զառաֆյանը չբացառեց, որ տարածքում իրականում ուրան են փնտրում՝ հիշեցնելով Գ. Պ. Ալոյանի հեղինակած՝ «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» գիտական աշխատությունը, որում նշվում է, թե մոտավորապես որքան են կազմում հանքում ուրանի պաշարները:

«Հանքը ներկայումս բաց չէ, բայց հանքանյութը բաց վիճակում է, որովհետև արդեն հանել են ծածկող շերտը և ամբողջ փոշին, որը տարբեր նյութեր է պարունակում, իջնում է շրջակա գյուղ ու քաղաք: Մարդիկ արդեն վախենում են իրենց առողջության համար՝ հաշվի առնելով ուրանի պարունակությունը, և տարածքի բնակիչները դեռ մեծերից գիտեն, որ հանքը ուրան է պարունակում»,-ասաց նա և ընդգծեց, որ «Վայք Գոլդ» ընկերությունն Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության կողմից հանքի շահագործման լիցենզիա ստացել է 2012թ., սակայն որևէ բան չի արել, իսկ հիմա ինչ-որ անհասկանալի աշխատանքներ է սկսել, ինչն անօրինական է:

Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ Ազատեկում նախարարությունը ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծին դրական եզրակացություն է տվել դեռևս 2006թ., սակայն՝ «Արմենիա» ընկերությանը: Նա ընդգծեց, որ նախարարության կողմից տրված դրական եզրակացությունը ուժի մեջ կարող է լինել մեկ տարի, և եթե տվյալ ընկերությունը շահագործում չի իրականացնում, տրված եզրակացությունը ուժը կորցրած է ճանաչվում օրենքով:

«Մենք չենք տվել Ազատեկում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, տվել ենք հանքարդյունաբերություն իրականցնելու լիցենզիա: Եթե իրենք 8 տարի ոչինչ չեն արել ու նոր են սկսել, ուրեմն մեր կողմից տրված լիցենզիան ուժը կորցրած է: Բայց թե իրականում ի՞նչ աշխատանքներ են իրականացվում այնտեղ, ես չեմ կարող իմանալ»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ տարածքում ընկերությունը ուրան է փնտրում, պաշտոնյան պատասխանեց, որ նման դեպքում պարտավոր էին դիմել իրենց՝ փորձաքննություն իրականացնելու համար:

Բնապահպան Ինգա Զառաֆյանը չբացառեց, որ տարածքում իրականում ուրան են փնտրում։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan