«Կրեմլի դահլիճում կայանալիք հայկական մրցանակաբաշխության ժյուրիի կազմում են Շառլ Ազնավուրն ու Սերժ Թանկյանը». Արման Մարգարյան
«Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալու է «Jazz Parking» նախագծի վեց ամյակին նվիրված տոնական համերգ, որը վարելու են մի քանի զույգ-հաղորդավարներ: Ես բեմում կլինեմ НТВ հեռուստաընկերության «Анатомия дня» հաղորդման հաղորդավարուհի Սոֆիա Իգնատովայի հետ: Սակայն միջոցառումների շարքը դրանով չի սահմանափակվում. նոյեմբերի 23-ին Կրեմլի դահլիճում կկայանա «Ծովից ծով» հայկական նոր մրցույթ-մրցանակաբաշխությունը, որտեղ ևս հանդես կգամ որպես հաղորդավար»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց Արմանը:
Ի դեպ, «Ծովից ծով»-ը ազգային երաժշտության մրցույթ-մրցանակաբաշխություն է, որն անցկացվելու է առաջին անգամ: Բեմում կլինեն 14 երկրներից ժամանած հայ երգիչներ, որոնք կմրցեն ազգային մշակույթը միավորող երաժշտության 10 ժանրերում: Հատկանշական է, որ մրցույթի ընտրական փուլին մասնակցել են 42 երկրից ավելի քան 80.000 կատարողներ: Ժյուրիի կազմում են եղել նաև Շարլ Ազնավուրը և Սերժ Թանկյանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում