«Ազատության հրապարակում հավաքվում է հակահանրույթ, որն ուզում է Ծառուկյանին նախագահի պաշտոնում տեսնել» (Video)
1in.am-ը գրում է. Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե անգամ լինեն արտահերթ ընտրություններ, ապա դա կլինի Հանրապետական կուսակցության փլուզման պատճառով և ոչ ընդդիմադիր դաշտի կոշտ գործողությունների արդյունքում:
«Այն հանրույթը, որ ներկա է Ազատության հրապարակում՝ ես այն կոչում եմ հակահանրույթ, որովհետև այդ հանրույթը չունի առաջխաղացման հեռանկար։ Նրանք ուզում են Ծառուկյանին տեսնել նախագահի պաշտոնում:Այդ հակահանրույթն իր առջև չի դնում ինքնիշխանության պահպանման խնդիր, ես չեմ կարող ասել, որ նրանք մեծ ապատիաներ կապրեն, որովհետև ինչպես եկել են, այնպես ել կգնան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զարուհի Հովհաննիսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք վերջնական չի՞ հիասթափվի հանրությունը, երբ Եռյակի նախաձեռնած շարժումն էլ մարի:
