Կարեն Անդրեասյանը՝ Գևորգ Կոստանյանի՝ ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ լինելու մասին. «Յուրօրինակություն» ես էլ եմ տեսնում, սակայն դա չի նշանակում, որ դրա մեջ կա շահերի բախում
168.am-ը գրում է.Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվեցին Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Նելիկ Հարությունյանը: Մի քանի փաստաբաններ խոսելով մրցույթի մասին՝ ասացին, որ այն օբյեկտիվ չի եղել, ձևական բնույթ է կրել: Մրցույթի մասին մեր հարցերին պատասխանել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, մրցույթն անցկացնող հանձնաժողովի անդամ Կարեն Անդրեասյանը:
- Ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն ու դրա ընթացքը:
- Հիմնականում՝ դրական:
- Որոշ փաստաբաններ հայտարարեցին, որ մրցույթն օբյեկտիվ չի եղել՝ հաշվի առնելով, որ թեկնածուների գնահատման օբյեկտիվ չափորոշիչներ չեն եղել: Մասնավորապես, Լուսինե Սահակյանը կարծիք է հայտնել, որ անհասկանալի է՝ ինչ չափորոշիչներով են գնահատել հավակնորդներին: Ի՞նչ կարծիքի եք այս հայտարարության մասին:
- Զերծ կմնամ երրորդ անձանց կարծիքները մեկնաբանելուց:
մանրամասները` սկզբնաղբյուրում
