Միհրան Ծառուկյանը ոչ թե Վարդայի հետ «Ռիո դե Ժանեյրո» պետք է երգի, այլ Լեյլա Սարիբեկյանի հետ՝ «Ռանչպարների կանչը»
Տնաշեններ ու սաղ շուխուռը սրա համա՞ր էր։ Էս ի՞նչ էր։ Տուֆտա ու չհիշվող երգ, անկապ ու անհետաքրքիր սյուժեով կլիպ, լա՜վ հայեցիացված էրոտիկա, մեկ էլ 30-ականներին երևի նորաձև համարված կամբենացիա՝ Վարդայի հագին։
Լավ, Վարդան դեռ մի կողմ, մարդը երբեք գաղտնիք չի սարքել նրանից, որ ինքը ստրիպտիզի աշխարհի չեմպիոն ա ու իրա գործունեությունը էնքանով ա փոխվել, որ եթե առաջ լուր էր էրոտիկ շարժումներ անում, հիմա դա անում ա լայ-լայ-լայ երգելով ու գոնե մի քիչ խարիզմա ունի, արտիստիզմ ունի, ի վերջո, իրոք գայթակղիչ ա։
Բա էն Միհրանն ինչ էր անում։ Սաղ կլիպի ընթացքում նենց մտահոգ դեմքով էր, ոնց որ վաղը պետք ա կուրսային հանձնի, բայց էդ փչացած Վարդան իրա մայմունություններով չի թողում, որ նստի ու սկսի կուրսայինը գրել։ Անգամ ամենասեքսուալ ու էմոցիոնալ տեսարաններում Միհրան Ծառուկյանը նենց սահմռկեցուցիչ վատ ու ոչ խարիզմատիկ ա, որ քիչ ա մնում աչքերում կարդաս «Տվեք ինձ իմ փոցխը, քնամ հողագործությունովս զբաղվեմ» արտահայտությունը։
Վարդայի մասով էլ կարամ ասեմ, որ էրոտիկան սպասվածից շատ ավելի քիչ էր։ Թող ինքը ավելի քիիչ մտածի ոկալի ու սկյուժեի մասին ու ավելի շատ պարի, բայց պարելուց էլ այնպիսի արտիստների հետ պարի, որ տպպավորության չլինի, որ նայում ենք «Ռամիկն ու փչացածը» նոր ազգային-ազատագրական խորեոգրաֆիկ համարը։
Գևորգ Ալեքսանյան-ի ֆեյսբուքյան էջից