Պաշտոնյաները եթե հյուր չունենան, թանգարան չեն այցելի. թանգարան այցելելու մշակույթը կորցնում ենք. տնօրեններ
Հայաստանում թանգարանները պետության կողմից ուշադրության արժանանում են, քանի որ պահպանվում են պետական միջոցներով: Խնդիրն այն է, որ այդ ուշադրությունը բավարար չէ, քանի որ ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը՝ պետբյուջեով, օրինակ, միայն Հանրային հեռուստաընկերությանն ավելի շատ գումար է տրվում, քան մշակույթի նախարարությանը:
«Դա ինձ շատ է բարկացնում: 5-6 տարի է՝ ոչ մի թանգարան որևէ համակարգիչ, որևէ տեխնիկա չի ստացել: Ստիպված մեր աշխատած գումարներով ենք շատ բաներ ձեռք բերում»,-ասաց Զավեն Սարգսյանը՝ խոսելով թանգարաններին հատկացվող ուշադրության մասին:
«Մեր Նախագահից սկսած՝ բոլորն էլ հասկանում են, որ սա այն տեղն է, որտեղ մենք «պարզերես» կարող ենք լինել»,-ասաց թանգարանի տնօրենը՝ նշելով, թե թանգարանի այցելուների մի մասը զբոսաշրջիկներ են:
Այդուհանդերձ, պարոն Սարգսյանը դժգոհություն հայտնեց տուրիստական գործակալություններից. «Պետք է ասեմ, որ տուրիստական գործակալությունները շատ վատ քաղաքականություն են վարում վերջին տարիներին. որպեսզի էժանացնեն իրենց տուրերը, թանգարանները հանում են ցանկից՝ թողնելով միայն Մատենադարանը և պատկերասրահը»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
