WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը իր հաղթանակը նվիրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
WBA-ի վարկածով թեթեւ քաշային անվանակարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը ճապոնուհի Նաոկո Ֆուձիոկիի դեմ մենամարտում պաշտպանել է իր տիտղոսը։
Բոլոր ռաունդների ավարտից հետո մրցավարները հաղթանակը միաձայն տվել են «Մարդասպան թագուհուն» (97:93, 97:94, 96:94): Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակցուհին իր պրոֆեսիոնալ կարիերայում տարավ 34-րդ հաղթանակը։
39-ամյա Ֆուձիոկին նախկինում չէր պարտվել եւ WBA-ի վարկածով գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր։ Կենտիկյանի հետ մրցելու համար նա ավելի ծանր քաշային կարգ էր տեղափոխվել, ուստի իր չեմպիոնական տիտղոսը ճապոնուհին չկորցրեց։
Հավելենք, որ իր հաղթանակը Սյուզի Կենտիկյանը նվիրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։