Առաջիկա 5-10 տարիներին մի շարք այլ փոփոխություններ ևս կլինեն կառավարության կազմում. Դավիթ Հարությունյան
1in.am-ը գրում է. Ինչպես հայտնի է՝ կառավարության վերջին նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունը, որով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարել և «էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ ապահովելու համար» կառավարության կառուցվածքից հանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ այն միացնելով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Թե ինչ ընդհանրություն ունեն այդ երկու նախարարությունները՝ դժվար է կռահել: Մեկ այլ կետով կստեղծվի նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
- Պարոն Հարությունյան, ինչպե՞ս հասկանանք տարածքային ինքնակառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միացումը: Թվում է, թե այդ ոլորտները իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Դրանով հնարավո՞ր է ավելի լավ կառավարում ապահովել:
- Կարծում եմ՝ այդպիսի տպավորություն կարող են ունենալ այն մարդիկ, ովքեր ծանոթ չեն աշխարհի փորձին, ծանոթ չեն, թե ինչպիսի ուղղությամբ են զարգանում գործադիր իշխանության մարմինները: Իսկ որևէ մեկը, ով փոքր-ինչ ծանոթ է աշխարհի գործին, կնկատի, որ երկրների գերակշիռ մասում տարածքային կառավարման ու արտաքին իրավիճակների կարգավորման հարցերը գտնվում են մեկ նախարարության ներքո: Այսինքն՝ մենք շարժվում ենք այն ուղղությամբ, որով շարժվում են աշխարհի բազմաթիվ երկրներ:
- Փաստորեն աշխարհում տարածքային ինքնակառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները համատեղվում են, և մենք չենք իմացել այդ մասին:
- Ես չգիտեմ՝ ով չի իմացել, բայց վստահեցնում եմ, որ կառավարությունը շատ լավ գիտեր: Մենք նմանատիպ զարգացման ծրագրեր ունենք: Ընդհանրապես նախարարությունների թիվը պետք է հետզհետե կրճատվի, նախարարությունները պետք է խոշորանան: Այսինքն՝ կա ծրագիր, որը կյանքի ենք կոչում, միմիայն երբ պատրաստ լինի:
մանրամասները` սկզբնաղբյուրում
