Երեկ Մասիսում բացվել է առաջին «Համաժողովրդական շտաբը». կերուխումը շարունակվել է մինչեւ ուշ երեկո. Հրապարակ
Երեկ Մասիս քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվել է առաջին «Համաժողովրդական շտաբը»: Ավելի ճիշտ՝ մարզային գրասենյակի վրա «Բարգավաճ Հայաստան կուսակցության շտաբ» անվանումով վահանակի կողքին փակցվել է «Համաժողովրդական շտաբ» գրառմամբ պաստառը: Կեսօրից հետո քաղաքապետարանին կից այս տարածքում ասեղ գցելու տեղ չկար. շտաբի բացումը նշել են տեղը տեղին, ներկայացել են հարակից գյուղերի ԲՀԿ-ական համայնքապետերն ու պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ դաշնակից կուսակցություններից: Ականատեսների վկայությամբ՝ կերուխումը շարունակվել է մինչեւ ուշ երեկո:
