«Մենք պետք է Ադրբեջանից պահանջենք ճանաչել պատերազմի արդյունքը և դադարենք խոսել փոխզիջումների մասին»
1in.am-ը գրում է.Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը Ադրբեջան պետության որոշումն էր և կոնկրետ այդ սադրանքն իրագործողների: Նա նման տեսակետ հայտնեց այսօր «Թեքեյան» կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ:
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ընդգծեց, որ այն, ինչ տեղի է ունեցել, պետք է որակել ոչ այնքան որպես ագրեսիա, որքան Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտում. «Ադրբեջանը տարածքի վերաբերյալ սահմանափակում չի կարող մտցնել, ղարաբաղյան կողմին հնարավոր չէ մեղադրանք ներկայացնել:
Նրանք սկզբում հայտարարեցին, որ ուղղաթիռը փորձել է հարվածել ադրբեջանական դիրքերին, և իրենք ստիպված են եղել ոչնչացնել այն. ակնհայտ է և ապացուցվել է, որ ուղղաթիռը չի մտել Ադրբեջանի տարածք: Բացի այդ՝ ակնհայտ երևում է, որ ուղղաթիռը մարտական զենք չի ունեցել, այնպես որ՝ իրենց որևէ հիմնավորում չի կարող աշխատել»:
Հարությունյանն ընդգծեց՝ եթե ուսումնասիրենք միջազգային կազմակերպությունների արձագանքը, ապա ակնհայտ է, որ նրանք ևս Ադրբեջանին են մեղադրում:
«Նայենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը. նա ասում է, որ ուղղաթիռի ոչնչացումը կհանգեցնի հակամարտության լարման, պարզապես դիվանագիտական ձևակերպում է, որ խաղաղության վերաբերյալ կոչերում Հայաստանին էլ են նշում»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
