Գագիկ Ծառուկյանը՝ լիտվացի գործարարներին. Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա ներդրողները գան ու գումարներ ներդնեն Հայաստանում (տեսանյութ)
168.am-ը գրում է.Դեռևս մայիս ամսին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման շրջանակներում Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը նշել էր, որ չնայած հայ-լիտվական հարաբերությունները ջերմ են ու բարեկամական, այդուհանդերձ, ոչ բոլոր ոլորտներում առկա ներուժն է օգտագործվում: Դեսպանը նշել էր, որ լիտվացի գործարարները հետաքրքված են Հայաստանով ու ցանկություն ունեն նոր գործընկերներ գտնել՝ ակնկալելով Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: ԲՀԿ նախագահն իր հերթին խոստացել էր ամենաբարձր մակարդակով հյուրընկալել լիտվացի գործարարներին ու աջակից դառնալ ներդրումային յուրաքանչյուր ծրագրի ու նախաձեռնության:
Կարճ ժամանակ անց Լիտվայի` սննդարդյունաբերության ոլորտի տարբեր ճյուղեր ներկայացնող տասնյակից ավելի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ մեկ հարկի ներքո են համախմբվել` հայ գործընկերների հետ ծանոթություն հաստատելու և գործակցության եզրեր գտնելու համար: Կարևորելով հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ պետք է կայանալու և զարգանալու հնարավորություն տրվի յուրաքանչյուրին, և որ պատրաստ է քննարկել ցանկացած հարց ու համատեղ նախագիծ, որը կարող է օգուտ բերել թե՛ Հայաստանի, թե՛ Լիտվայի տնտեսությանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
