Ինչպես է Մաքսիմ Գալկինը արտասանում «Ես իմ անուշ Հայաստանին» և կատարում «Երևանի սիրուն աղջիկ» երգը (տեսանյութեր)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում տեղի ունեցավ Մաքսիմ Գալկինի մենահամերգը, որի կազմակերպիչը «Forpostart prodaction» ընկերությունն էր, ի դեմս` հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանի: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով. տաղանդավոր ռուս արտիստի հումորային ներկայացումները հիացրել էին հանդիսատեսին, ով նրան ևս մեկ անգամ բացահայտեց թե որպես հումորիստ, թե որպես դերասան և երգիչ:
Գալկինի ներկայացման մեջ տեղ էին գտել և քաղաքական հումորը, և ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների նմանակումները: Համերգային ծրագրի ավարտին Մաքսիմ Գալկինը արտասանեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունից մի քառյակ և կատարեց «Երևանի սիրուն աղջիկ» երգը:
Տեսանյութերը հատուկ 168.am-ին տրամադրել է մեր ընթերցող Սերգեյը ([email protected] )Մաքսիմ Գալկինը կատարում է «Երևանի սիրում աղջիկ» երգը:
Մաքսիմ Գալկինը կատարում է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը: