Ֆալստարտ է Գագիկ Ծառուկյանի՝ որպես նախագահի հավանական թեկնածության մասին այդքան խոսելը. Ազատ Արշակյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից
ՀՀ նախագահի հավանական թեկնածության մասին ժամկետից շուտ այդքան խոսելը պարզապես ֆալստարտ է, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Այն որ Գագիկ Ծառուկյանի մասին այդքան խոսում են, դա կոչվում է ֆալստարտ` ժամկետից շուտ ստարտ վերցնել, այսինքն՝ մինչև հասնի նախագահական ընտրությունների ժամանակը, Գագիկ Ծառուկյանը հոգնած կլինի այդ մրցաշարի մեջ: Կարծում եմ՝ ովքեր դա անում են, պրովոկացիայի են դիմում»,– ասաց նա:
Նա նկատեց, որ ի վերջո նախագահը ոչ միայն երկրի գլխավոր պաշտոնյան է, այլ միջազգային հարաբերությունները կարգավորող և Հայաստանը ներկայացնողն է և պետք է «այնպիսի նախագահ ընտրենք, որին աշխարհի լիդերները ճանաչում են որպես գործընկեր»:
«Այնպիսի ունիվերսալ քաղաքական գործիչ չունենք, որ ասենք, թե բոլոր դեպքերի համար նա հարմար է: Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը բոլոր դեպքերի համար հարմար թեկնածու չէ` ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հենց իր ժամանակի համար էր հարմար նախագահ և իր ֆունկցիան կատարեց»,- նշեց նա:
մանրամասները` սկզբնաղբյուրում
