Եվրասիական ինտեգրացիայի հարցերին նվիրված 2-րդ ֆորումին հրավիրվել է միայն մի քանի մոր կաթ խմող ՀՀԿ-ն` յուր Աշոտյանով. Հրապարակ
Կազանում անցկացվող Եվրասիական ինտեգրացիայի հարցերին նվիրված 2-րդ ֆորումին հրավիրվել է միայն ԵԺԿ-ական, մի քանի մոր կաթ խմող ՀՀԿ-ն` յուր Աշոտյանով: ԲՀԿ-ն չի հրավիրվել: Հիշեցնենք, որ «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության հետ ԲՀԿ-ն «քույր» կուսակցություն է, վերջինիս հետ ունի համագործակցության պայմանագիր եւ նախորդ տարվա ֆորումին հրավիրված է եղել: Երբ փորձեցինք Իվետա Տոնոյանից ճշտել, թե ինչու հրավիրված չեն եւ չե՞ն նեղացել «մեծ եղբոր» պահվածքից, Տոնոյանի հեռախոսը չինական ակցենտով անգլերեն ինչ-որ բան բացատրեց: Ըստ ամենայնի, խոսնակը Հայաստանում չէ՝ նա եւ Գագիկ Ծառուկյանը նույն օրն են ծնվել, եւ երկուսն էլ թերեւս նախընտրել են իրենց ծնունդը Հայաստանում չնշել:
