«Ով վավերացնի այդ փաստաթուղթը, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը այս ժամին ես եղել եմ իշի քուռակ» (Video)
1in.am-ը գրում է. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիային այսօր միացավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Հայաստանի, այսպես կոչված, կուսակցությունները Կրեմլի քոծերն են, նույնիսկ գործակալ ասվածն ավելի արժանավոր է նրանց համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հայրիկյանի դիտարկմամբ՝ ավելի վատ բան, քան Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումն է, հնարավոր չէ անել. «Գոնե այդ կիսատ-պռատ «և-և»-ը պահպանեին: Ով այդ փաստաթղթի տակ վավերացնի, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը, այսինչ ժամին ես եղել եմ իշի քուռակ: Ես բառեր չեմ գտնում»:
