Անչելոտի. Անգլիայում չկա բռնություն, իսկ Իսպանիայում երկրպագուն ամբողջ խաղի ընթացքում վիրավորում էր ինձ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին քննադատել է բռնության դրսեւորումը մարզադաշտում եւ դրանից դուրս: Իտալացի մասնագետը նշել է, որ հանրությունը կարող է բարելավել իր վարքը:
-Անգլիայում մարզադաշտերում չկա ագրեսիա: Հանդիպումներից առաջ դրանց շուրջ չկան ոստիկաններ: Քեզ չեն վիրավորում, իսկ երկրպագուները չեն հարձակվում միմյանց վրա: Անգլիայում ինձ ոչ մի մարզադաշտում չեն վիրավորել: Իսկ Իսպանիայում 15 օր առաջ մի երկրպագու ամբողջ հանդիպման ընթացքում վիրավորում էր ինձ: Կարծում եմ, որ այդ հարցում կարող ենք շատ ավելի լավը լինել: Հարկավոր է դատապարտել բռնության ցանկացած դրսեւորում,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
