Բյուջեի նախագծում դոլարի փոխարժեքը հաշվարկված է 411 դրամ, մինչդեռ դրամի արժեզրկման պատճառով այն հասել է 450 դրամի.
«Չորրորդ իշխանություն»-ն օրաթերթի դիտարկմամբ՝ 2015թ. պետական բյուջեի նախագծում դոլարի փոխարեն հաշվարկված է 411 դրամ, այնինչ, վերջին օրերին դրամի արժեզրկման պատճառով այն հասել է 450 դրամի:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժոդովի նախագահ Գագիկ Մինասյանից լրատվամիջոցը հետաքրքրվեց՝ ինչու մինչև բյուջեի ընդունումն իրենք համապատասխան փոփոխություն չարվեց:
«Բյուջետային համակարգի մասին օրենքը հստակ սահմանում է, թե որ օրվա տվյալներով է արձանագրվում բյուջեն: Որովհետև դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են, դրանք կարող են լինել և նոյեմբերին, և դեկտեմբերին, և հունվարին և այլն: Ու որպեսզի տարակարծություններ չլինեն, օրենքում հստակ սահմանված է, թե որ օրվա փոխարժեքով է ձևավորվում բյուջեի նախագիծը»,- ասել է Գագիկ Մինասյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի` 05.12.2014թ. համարում:
