1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ո՞վ է ՀՀ Նախագահին տվյալներ տալիս»․ Բագրատյանը կասկածի տակ է դնում Սերժ Սարգսյանի հնչեցրած թվերի պրոֆեսիոնալությունը

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նախագահ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ՀԱԳ(Գ)Մ հանդիպման ժամանակ արտաբերել է իր տնտեսական թիմի վերլուծությունը ՀՀ զարգացման վերաբերյալ 1995-2013թթ։ Նախագահը կատարել է որոշակի քանակական և որակական վերլուծություն։ Ես չեմ ուզում կանգ առնել որակական վերլուծության վրա։ Օրինակ, տնտեսական զարգացման փուլերի մասով։ Նա, վկայակոչելով մասնավորապես համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետներին բավականին մանրամասն կանգ է առնում զարգացման փոխարկումների և 5 փուլերի վրա։ Բանավիճելու, հաստատելու կամ ժխտելու պահանջ չկա։ Չնայած հենց մեզ են չգիտես ինչու անվանում արևմտամետ, այնուամենայնիվ այդ փուլերի ետևում ես տեսնում եմ տնտեսագիտության բովանդակությունից կտրված արևմտյան զոմբիների։ Շատ ենք նման փոխարկումների հանդիպել։ Իմ խորին համոզմամբ Հայաստանը վերջին 20 տարիներին անցել է 2 փուլ։

Առաջինը կառուցվածքային բարեփոխումներն են (1991-1998թթ), երկրորդը վերականգնողական աճի շրջանն է։ Իսկ հիմա առաջարկի խրախուսման հիման վրա տնտեսական աճ գեներացնելու փուլն է (3 փուլ)։ Պարզ, կարճ և հասկանալի։ Ի դեպ, այս երրորդ փուլը պետք է սկսվեր դեռ 2008-ին և ապահովեր տարեկան 7 տոկոս աճ։ Բայց այն 2008-2013թթ այդպես էլ չգիտակցվեց կառավարության կողմից։ 6 տարում 50 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունեցանք սոսկ 8.8% գումարային աճ և բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 212 երկրների ու առանձին հաշվառվող տարածքների մեջ 112-րդ տեղից նահանջեցինք 121-րդ տեղը։ Սա, ի դեպ, մեր գործունեության ընդհանրական գնահատականն է։

Իսկ հիմա մի քանի դիտարկում կոնկրետ թվերի մասով։ 1995թ աշխատավարձը կազմում էր 17.5$։ Ասվում է Նախագահի ելույթում։ Ճիշտ է։ Դրամով արտահայտած եղել է 7060 դրամ։ Ինչի՞ համար է սա ասվում։ Երևի ՀՀ Նախագահը նկատի ունի այն, որ 2013-ին ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմել է 159 հազ դրամ (390$)։ Հետո ի՞նչ։ 1995-2013թթ գնաճը եղել 6.18 անգամ, 1996-2013թթ գնաճը 2.37 անգամ, իսկ 1996-2014թթ գնաճը 2.46 անգամ։ Այո 1996-2013թթ եղել 8.0-9.5 անգամ իրական եկամուտների աճ։ Բայց լո՞ւծել ենք մեր խնդիրը։ Աճե՞լ է հանրապետության մրցունակությունը։ Ո՛չ։ 1995-ին Վրաստանում միջին աշխատավարձը եղել է 10$ կամ 13.5 լարի։ 2013-ին այն եղել է 773 լարի կամ 463$։ Այ սա է խնդիրը։ Ադրբեջանի թվերը չեմ ասում (շաաաատ մեծ է)։ Հիմա, խնդիրն այն է, որ 1995-ի Հայաստանն ավելի մրցունակ էր տարածաշրջանում։ Ահա այս առումով մենք հետադիմել ենք։

Մյուսը։ 1995-ի արտահանումը 303.6 մլն դոլար է եղել։ 2013-ին այս թիվը կազմել է 1480 մլն դոլար։ Աճը 4.87 անգամ։ Բայց սա վատ ցուցանիշ է։ 1995-ին արտահանել ենք ՀՆԱ 20.7%-ը, իսկ 2013-ին՝ 14.2%-ը։ Սա է խնդիրը։ Երկրի մրցունակությունն իջնում է։ Բացի այդ, պարզվում է, որ եթե չեզոքացնում ենք արտահանման գների աճը տակը մի լուրջ բան չի մնում։ Աշխարհն էլ է աճել։ Այսպես, 1995-ին արտահանման համաշխարհային ցուցանիշը եղել է 6.36 տրլն․ դոլար (աշխարհի ՀՆԱ-ն 30 տրլն․), իսկ 2013-ին՝ 23.2 տրլն դոլար (աշխարհի ՀՆԱ-ն 74.9 տրլն․)։ Աճը կազմել է 3.65 անգամ։

1995-ին բյուջեն եղել է 270 մլն դոլար կամ 112 մլրդ դրամ (հուսով եմ Նախագահին կոռեկտ ու համեմատելի թվեր են մատուցել, քանզի պետք է հիշենք կենսաթոշակային ֆոնդի մասին)։ Բայց 2013-ին ունենք 1066 մլրդ դրամ կամ 2590 մլն դոլար։ Հիմա, ինչ մի հաջողության մասին է խոսքը։ 1995-2013թթ գնաճը եղել է 2.37 անգամ, տնտեսական աճը եղել 3 անգամ։ Եղա՞վ 10.1 անգամ։ Իսկ բյուջեն աճել է 9.5 անգամ դրամով և դոլարով։ Վրաստանի բյուջեն (Ադրբեջանի մասին դիտմամբ չեմ խոսում) 2013-ին կազմել է 7434 մլն լարի կամ 4450 մլն դոլար։ 1995-ին այն եկամուտներով եղել է 258 մլն լարի կամ 191 մլն դոլար (Հայաստանը 270)։ Այսինքն, այդ երկրի բյուջեն աճել է 28.8 անգամ (Ադրբեջանի մասին էլի չեմ խոսում)։

Առանձին վերլուծության չեմ ենթարկում հարկեր ՀՆԱ ցուցանիշը։ Այո 1995-ին եղել է 8.2%։ Բայց սա 3 տարում։ Վրաստանինը եղել է 7.3%։ Ի դեպ, 2014-ի 23%-ը ճիշտ չէ։ Այդ թվերը համեմատելի չեն։ Այդ 23%-ի մեջ մտցված է կենսաթոշակայինը (եկամտահարկից անցել ենք եկամտային հարկի)։ Իսկ ահա Վրաստանում 2013-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 28.8% (Ադրբեջանը չենք խոսում)։

Այսքանը հերիք է։ Չգիտեմ, ո՞վ է ՀՀ Նախագահին տվյալներ տալիս։ Տնտեսագիտության մեջ թվերը միշտ պետք է առնվազն 2 հարթության մեջ համեմատվեն՝ ժամանակի և տարածական։ Ցանկացած այլ մոտեցում պրոֆեսիոնալ չէ։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan