Ա-մոթ, վար-չա-պետ, աշ-խա-տա-վարձ. Նաիրիտցիները չեն հեռանա, մինչև չհանդիպեն Հովիկ Աբրահամյանի հետ
Այս թեմայով
«Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այս պահին կառավարության դիմաց ակցիա են անցկացնում՝ պահանջելով իրենց 18 ամսվա աշխատավարձը: Նրանք պահանջում են, որ վարչապետն իջնի շենքի մոտ՝ հանիպելու իրենց եւ պատասխանելո, թե նաիրիտցիները երբ կստանան աշխատավարձերը։
Քիչ առաջ նրանց մոտեցավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում ցուցարարները չցանկացան լսել և սուլոցներով, «Ա-մոթ, վար-չա-պետ, աշ-խա-տա-վարձ» կոչերով ճանապարհեցին:
Կառավարության շենքի մոտ է նաեւ «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը նաիրիտցիներին համոզում է այսօր հեռանալ Կառավարության մոտից եւ առաջարկում է վաղը խորհրդի նիստ հրավիրել՝ խնդիրն իր հետ քննարկելու համար։