Հենց որ մեկը գալիս է իշխանության, սկսում է «լաց լինել»՝ «ա՜խ, ինչ ծանր ժառանգություն եմ ես ստացել». Առավոտ (խմբագրական)
1980-ականների վերջին, երբ «վերակառուցումն» ու «անցյալի վերագնահատման» փորձերը արդեն որոշակիորեն մտել էին փակուղի, հայտնի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին իր հարցազրույցներից մեկում այսպիսի մի միտք էր արտահայտել. «Անցյալում մենք միայն արմատավորում ենք առկա նախապաշարմունքները: Իսկ ապագան մենք պատկերացնում ենք որպես սրիկաների, տհասների, զոմբիների հրաշալի փոխակերպում պայծառ, սպիտակ շորերով էակների: Բայց որտեղի՞ց են նրանք ի հայտ գալու»:
Խորը միտք է՝ ոչ միայն այն մասին, որ նման հրաշալի փոխակերպումներ հնարավոր չեն, այլև ներկայի և անցյայի փոխկապակցվածության մասին:
Հենց որ մեր կյանքում ինչ-որ մի այլանդակ երևույթի ենք հանդիպում, ասում ենք՝ «այդ հոգեբանությունը դեռ Սովետից է գալիս», կամ՝ «դե, ինչ եք ուզում՝ դարերով պետականություն չունեցող ազգ ենք»: Հենց որ մեկը գալիս է իշխանության, սկսում է «լաց լինել»՝ «ա՜խ, ինչ ծանր ժառանգություն եմ ես ստացել»:
Այսպիսով՝ մենք արդարացնում ենք մեր նախորդ սխալները [«այդպես էր պետք»] և թե' այսօր սխալներ գործելու իրավունքը [«անիծյալ անցյալի բծերը»]:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
